Ռուսական «Զենիթ»-ը բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Նանիի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու նպատակով:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ սանկտպետերբուրգյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Յունայթեդ»-ին առաջարկել է 25 միլիոն ֆունտ:
Նանիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կնքած պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականը: Այժմ բանակցություններ են ընթանում նաև թիմի ու ֆուտբոլիստի միջև. անգլիական ակումբը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:
Հավելենք, որ Նանին նախորդ մրցաշրջանում մասնակցեց 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:





































