«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան բացատրել է «Օսասունա»-ի հետ հանդիպմանը թիմի կազմում Իբրահիմ Աֆելայի, Ջոնաթան Դոս Սանթոսի և Անդրեու Ֆոնտասի բացակայությունը: Մասնագետը հայտնել է, որ նշված ֆուտբոլիստները կարող են լքել կատալոնական ակումբը:
«Երեք ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել հայտացուցակում: Դեռևս չի բացառվում, որ մինչև օգոստոսի 31-ը նշված խաղացողները կարող են լքել թիմը: Միաժամանակ նրանք կարող են նաև շարունակել հանդես գալ թիմում»,- հայտնել է Վիլանովան:









































