Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը, ով վերջերս է պայմանագիր կնքել իր ակումբի հետ, տեղ է գտել 20 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր հայտավորված են իսպանական Պրեմիերայի 2-րդ տուրի շրջանակներում «Օսասունա»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը չեն մասնակցի կիսապաշտպաններ Իբրահիմ Աֆելայը, Ջոնաթան Դոս Սանթոսը և պաշտպան Անդրեու Ֆոնտասը:
Հիշեցնենք, որ «Օսասունա» – «Բարսելոնա» խաղը տեղի կունենա օգոստոսի 26-ին:





































