Իտալական ակումբի հարձակվող բրազիլացի Ռոբինյոն հայտարարել է, որ ինքը ցանկանում էր «Միլան»-ից տեղափոխվել բրազիլական «Սանթոս», սակայն ակումբն իրեն թույլ չի տվել:
«Ես միշտ ազատ եմ «Սանթոս»-ի համար»,- Radio 650-ի հետ զրույցում ասել է Ռոբինյոն:
«Ես և ակումբի նախագահ Լուիս Ալվարոն մտերիմ ընկերներ ենք: Ճիշտ է` «Սանթոս»-ն առաջարկել է «Միլան»-ին իմ տրանսֆերը վաճառել, սակայն իտալական թիմը մերժել է: Եթե հետագայում նման առաջարկ լինի, ապա ես ուշադրությամբ կհետևեմ դրան»,- ասել է «Միլան»-ի ֆուտբոլիստը:






































