«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն անցկացրել է մրցաշրջանի իր առաջին մամլո ասուլիսը:
Կատալոնական ակումբի դարպասապահն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հետ առաջիկա հանդիպման մասին: Վալդեսը հայտնել է, որ բարդ խաղ է սպասվում:
Նա նաև մեկնաբանել է Նեյմարի հետ պայմանագիր ստորագրելու մասին շրջանառվող լուրերը:
«Արդեն գիտենք այդ մասին: Շատերի կարծիքով` Նեյմարը հեշտությամբ կարող է ինտեգրվել ցանկացած թիմում: Նա յուրահատուկ տաղանդ ունի»,- ասել է Վալդեսը:
Այնուամենայնիվ, դարպասապահը նշել է, որ իր համար Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ Չավին ու Ինյեստան բարձրակարգ ֆուտբոլիստներ են:
Վալդեսը մտաբերել է նաև Կասիլյասին:
«Հիանալի է, որ Կասիլյասի նման դարպասապահը «Ոսկե գնդակ» նվաճելու հնարավորություն ունի: Ճիշտ չէ, որ դարպասապահների մասին, որպես կանոն, մոռանում են»,- եզրափակել է իր խոսքը Վալդեսը:










































