«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով ծնկան հոդի վնասվածքի պատճառով ենթարկվել է վիրահատության, պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Հիշեցնենք, որ խաղացողը վնասվածք է ստացել 2011 թվականի ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում «Բազել»-ի հետ կայացած հանդիպման ընթացքում:
Անգլիական մամուլի տեղեկացմամբ` ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա օգոստոսի 5-ին նորվեգական «Վոլերենգա»-ի հետ կայանալիք ընկերական խաղում: 30-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել Ալեքս Ֆերգյուսոնի թիմի նախամրցաշրջանային պատրաստությունը, սակայն նա արդեն սկսել է մարզումները:
Հիշեցնենք, որ Անգլիայի փոխչեմպիոնների կազմում վնասվածք ունեն նաև Քրիս Սմոլինգը և Ջոնի Էվանսը: Երկուսն էլ բաց կթողնեն նոր մրցաշրջանի մեկնարկը:








































