Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սքոթ Փարքերը բաց կթողնի երկրի առաջնության մեկնարկը վնասվածքի պատճառով: Փարքերը դեռևս անցած մրցաշրջաում վնասել է աքիլլեսյան (կրնկային) ջիլը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի: Հետվիրահատական շրջանը կտևի 6 շաբաթ:
Այդպիսով` Փարքերը չի մասնակցի «Նյուքասլ»-ի հետ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 18-ին, ինչպես նաև 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոլդովայի և Ուկրաինայի ընտրանիների հետ համապատասխանաբար սեպտեմբերի 7-ին և 11-ին կայանալիք խաղերը:





































