Ռուսաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Յուլի Կուկսենկովը գոհ է իր սաների ելույթներից, սակայն մրցման վերջնամասից՝ ոչ։ Հիշեցնենք, որ Ճապոնիայի հավաքականի բողոքարկումից հետո ռուսները երրորդ հորիզոնականից տեղափոխվեցին չորրորդ.
«Ես դժգոհ եմ, քանի որ մեզնից գողացան մեդալը։ Մեր հավաքականն արժանի էր բրոնզե մեդալի։ Ես գոհ եմ իմ սաների ելույթներից։ Նման հոգեբանական հարվածից հետո դժվար է տրամադրվել անհատական մրցումներին։ Կփորձենք հնարավորինս լավ արդյունքի հասնել»,- հայտարարել է մարզիչը։
Մարզիկները հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։








































