Saturday, 20 06 2026
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Լոնդոնի Օլիմպիադան ու հայ մարզիկների մեկնարկային ֆիասկոն. Սպորտ

Մեկնարկել են Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ Հայ օլիմպիականներից 7-ն արդեն ավարտել են իրենց ելույթները: Ամփոփելով նրանց ելույթները՝ ցավով պետք է փաստել, որ Հայաստանի ներկայացուցիչների պարտությունները հաջորդում են իրար: Ամեն անգամ հայ մարզասերը սրտատրոփ սպասում է հաջողությանը, սակայն ձախողված ելույթները հաջորդում են մեկը մյուսին։ Մեզ մնում է միայն չհուսահատվել և հավատալ, որ անհաջող շարքը վերջապես կընդհատվի։

Խոստումնալից մեկնարկեց 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 29-ամյա գյումրեցի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը հանդես էր գալիս 60 կգ քաշային կարգում: Մարզիկը 1/32 եզրափակիչում պարտության մատնեց գերմանացի 24-ամյա մարզիկ Տոբիաս Էնգլմայերին: Հաջորդ փուլում Հովհաննեսն առավելության հասավ ադրբեջանցի 21-ամյա ձյուդոիստ Իլգար Մուկիշևի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Դավթյանը պարտության մատնեց ղազախ մարզիկ Յերկեբուլան Կոսաևին, որից հետո չկարողացավ զարգացնել իր հաջողությունը և զիջեց իտալացի Էլիո Վերդեի հետ պայքարում: Դավթյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ֆրանսիացի մարզիկ Սոֆիան Միլոուսին և լքեց պայքարը:

Հրաձիգ Նորայր Բախտամյանը «ատրճանակ-10 մ» մրցման արդյունքում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գրավեց 36-րդ տեղը: Լոնդոնի Օլիմպիական խաղերը լքեց նաև բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: 1/32 եզրափակիչում հայ մարզիկին պարտության մատնեց ԱՄՆ ներկայացուցիչ Տարել Գաուշան: Առաջին ռաունդն ավարտվեց 4:3 հաշվով` մեր մարզիկի հաղթանակով, սակայն 2-րդ ռաունդում մրցավարն ընդհատեց մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Անահիտ Բարսեղյանը ևս անհաջող ելույթ ունեցավ Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում: Թիկնալողի 100 մ մրցույթում նա 5 մասնակիցների մեջ գրավեց 4-րդ տեղն ու դուրս մնաց պայքարից` ընդհանուր հաշվարկում գրավելով 44-րդ հորիզոնականը:

Ձյուդոիստ Արմեն Նազարյանը ևս վերադառնում է Հայաստան: 66 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը 1/8 եզրափակիչում զիջեց լեհ Պավել Զագրոդնիկին: 1/16 եզրափակիչում Նազարյանն առավելության էր հասել Ռայմոնդ Օվինուի նկատմամբ, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը: Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերից առանց մեդալների հայրենիք է վերադառնում նաև 7-րդ մարզիկը։ 100մ ազատ ոճի լողի մրցումներում Միքայել Քոլոյանը 60 մասնակիցների մեջ գրավեց 45-րդ հորիզոնականը՝ ցույց տալով 53.82 վրկ արդյունք։

Մինչ Հայաստանի ներկայացուցիչները ձախողվում էին մեկը մյուսի ետևից, հայազգի մարզիկ Արսեն Գալստյանն առաջին օլիմպիական ոսկին էր պարգևում Ռուսաստանին: 23-ամյա ձյուդոիստը Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում 60 կգ քաշային կարգում դարձավ հաղթող: Նույն քաշային կարգում, որտեղ հանդես էր գալիս նաև Հովհաննես Դավթյանը£ Եզրափակիչում Գալստյանը պարտության մատնեց ճապոնացի ձյուդոիստ Հիրոակի Հիրաոկային£ «Մեկնում էի Լոնդոն ոսկե մեդալ նվաճելու համար: Ես իրագործեցի նպատակս: Երազանքս իրականություն դարձավ: Որն է իմ նո՞ր նպատակը: Նոր Օլիմպիադան»,- մեջբերում է Գալստյանի խոսքը «Ռ-Սպորտ»-ը: Մարզիկի հաղթանակն անմիջապես խրախուսվեց: Նա ստացավ «Մերսեդես S» դասի ավտոմեքենա և 60 քմ տարածքով բնակարան՝ լիովին կահավորված:
Մրցաշարի մեկնարկում օլիմպիական չեմպիոն ունեցան նաև վրացիները: 66 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստ Լաշա Շավդատուաշվիլին դարձավ չեմպիոն: Վրացի մարզիկը եզրափակիչում պարտության մատնեց հունգարացի մարզիկին` Միկլոշ Ունդվարիին: Մեդալ են նվաճել նույնիսկ ադրբեջանցիները (բրոնզ)։ Մեր հարևաններից մեդալ չունեն Թուրքիան ու Իրանը, սակայն, եթե արտառոց ոչինչ չպատահի, վերջինս նույնպես Օլիմպիական չեմպիոն կունենա՝ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում:

Հավելենք, որ այսօր մրցասպարեզ դուրս կգա նաև 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում