Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ն, «Էսպանյոլ»-ը ու Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության են եկել Կատալոնայի սուպերգավաթի խաղարկության օրվա վերաբերյալ: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումներից առաջ:
Ավելի վաղ տեղեկատվություն էր շրջանառվում, որ «Բարսելոնա»-«Էսպանյոլ» սուպերգավաթային խաղը չի կայանա: Այսպիսի որոշում կայացվել էր այն պատճառով, որ կատալոնական ակումբը հրաժարվել էր խաղադաշտ դուրս բերել իր հիմնական կազմին:










































