51-ամյա մասնագետ հանրահայտ Դիեգո Մարադոնան կարող է երկրորդ արգենտինացի մարզիչը դառնալ Չինաստանի ֆուտբոլի լիգայում` ընկերակցելով «Շանհայ Շենհուա»-ի մարզիչ Սերխիո Բատիստուտային:
Մարադոնայի գործակալ Դանիել Դոս Ռեյսը հայտնել է, որ մասնագետի ծառայություններով է հետաքրքրված չինական ակումբներից մեկը, և բանակցությունները հաջող են ընթանում:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը նախկինում գլխավորում էր «Ալ-Վասլ» ակումբը: Նա ոչ այնքան արդյունավետ մարզչի համբավ է ձեռք բերել: Ազգային առաջնության նախորդ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթից հետո Մարադոնան հեռացվել է աշխատանքից:








































