Այսօր Կիպրոսում անցկացվող նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ն անցկացրեց իր վերջին ստուգողական հանդիպումը, որի ժամանակ իր ուժերը չափեց «ԲՄԱ-Էներգիայի» հետ և վերջինիս պարտվեց խոշոր՝ 1:8 հաշվով: Հայաստանի փոխչեմպիոնի կազմում միակ գնդակը խփել է Վարդան Բակալյանը:
Հանդիպման ժամանակ Սուրեն Չախալյանի գլխավորած ակումբի կազմում բացակայում էին «Փյունիկ»-ի առաջատար ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանը, Վարազդատ Հարոյանը և Էդգար Մալաքյանը, ովքեր երեկ Ազգային հավաքականի կազմում մասնակցեցին Սերբիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Իմպուլս»-ը 7:0 հաշվով պարտություն կրեց Մոսկվայի «Սպարտակ»-ից: