Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտնվել է Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող «Կրիվբաս»-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում, ովքեր ցանկանում են ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
Արզումանյանը փորձաշրջան էր անցնում ուկրաինական ակումբի կազմում: «Կրիվբաս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պաշտպանը չի խաղա ուկրաինական թիմի կազմում: Արզումանյանը լքել է ակումբի ճամբարն ու վերադարձել լեհական «Յագելոնիա»: