Ինչպես տեղեկացրել էր «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, մերձմոսկովյան «Խիմկի»-ն հետաքրքրվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Եդիգարյանի ծառայություններով:
Արթուր Եդիգարյանը մեկնել էր Անթալիա, որտեղ «Խիմկի»-ն անցկացնում է ուսումնամարզական հավաք: Անթալիայում Արթուրը «Խիմկի»-ի կազմում ընկերական 2 խաղ անցկացրեց, սակայն ռուսական թիմն ունի որոշակի ֆինանսական խնդիրներ և չի կարող իր կազմը համալրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով: