Monday, 17 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Բոյկոտը շարունակվում է. Ինչու Վենգերը Մխիթարյանին քիչ խաղաժամանակ տվեց

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ չորս խաղերում լոնդոնյան ակումբը խփել է 11 և բաց թողել ընդամենը մեկ գնդակ: Կարծում եմ՝ գրանցված արդյունքը տպավորիչ է:

«Սթոք Սիթիի» հետ հանդիպումը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ «Արսենալի» երկրպագուները շարունակում են հեռու լինել թիմից: Երեկ հանգստյան օր էր, սակայն «Էմիրեյթս» մարզադաշտը լեցուն էր մոտ 40 տոկոսով: Ֆանատները շարունակում են բոյկոտել Վենգերին, և մեծ է հավանականությունը, որ այս մասնագետը ամռանը պաշտոնանկ կարվի: Ստեղծված իրավիճակում Վենգերը ամբողջովին կենտրոնացել է Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Այս մրցաշարում հաղթանակը ոչ միայն Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու հնարավորություն կտա, այլև պատմական կլինի:

Վենգերն իր կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել միջազգային մրցաշարերում, մասնավորապես եվրագավաթների խաղարկություններում: Ֆրանսիացի մարզիչն «Արսենալը» գլխավորում է 1996 թվականից: Եվրոպա լիգայի գավաթը իսկապես կարող է բեկումնային լինել թե՛ «Արսենալի» և թե՛ Վենգերի համար: Երեկվա հանդիպումից առաջ փորձագետների զգալի մասն «Արսենալի» մեկնարկային կազմում տեսնում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս ճանաչվել է լոնդոնյան թիմի վերջին երկու ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Երկրպագուների համար ինչ-որ տեղ անսպասելի էր Մխիթարյանի՝ պահեստայինների շարքում լինելը: Պահեստայինների թվում էին նաև «Արսենալի» առանցքային խաղացողներ՝ կենտրոնական պաշտպան Կոսելնին և կենտրոնական կիսապաշտպան Գրանիտ Ջական:

Փաստորեն, Վենգերը խաղային երեք օղակներից առաջատար երեք ֆուտբոլիստների չէր ընդգրկել հիմնական կազմում: Ըստ բրիտանական մամուլի՝ այս քայլով Վենգերն ուղղակի խնայել է կարևոր ֆուտբոլիստներին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: «Արսենալի» հիմնական կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները միացել էին իրենց ազգային հավաքականներին՝ մասնակցելով ընկերական հանդիպումներին:

Մխիթարյանը «Արսենալի» կազմում այն երեք ֆուտբոլիստների թվում է, որոնք 4 օրվա ընթացքում իրենց ազգային հավաքականի կազմում առանց փոխարինվելու երկու հանդիպում են անցկացրել: «Արսենալի» դարպասապահը 180 րոպե խաղացել է Կոլումբիայի, իսկ կիսապաշտպան Էլնենին՝ Եգիպտոսի կազմում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն առանց փոխարինվելու մասնակցել էր Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումներին: Եթե Վենգերը դիտած լիներ Հայաստանի մասնակցությամբ հանդիպումները, բնական է, որ Մխիթարյանին չէր ընդգրկի «Սթոք Սիթիի» հետ հանդիպման մեկնարկային կազմում: Բնական է, որ նման մթնոլորտում խաղալուց հետո նույնիսկ Մխիթարյանի պես պրոֆեսիոնալ խաղացողի համար ժամանակ է հարկավոր ուշքի գալու համար: Հաշվի առնելով ԲԿՄԱ-ի հետ առաջիկա հանդիպման կարևորությունը և Հայաստանի հավաքականի երևանյան խայտառակ հանդիպումները՝ միանգամայն տրամաբանական է, որ «Սթոք Սիթիի» դեմ խաղում ֆրանսիացի մարզիչը հայ ֆուտբոլիստին քիչ խաղաժամանակ տվեց: Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին:

«Սթոք Սիթիի» հետ հանդիպումից առաջ վնասվածք է ստացել «Արսենալի» հիմնական դարպասապահ Պետեր Չեխը: Նրա մասնակցությունը հարցականի տակ է նաև ԲԿՄԱ-ի դեմ խաղում: Անգլիայի Պրեմիեր լիգայում Վենգերը «Արսենալի» դարպասը սովորաբար վստահում է Չեխին, իսկ գավաթային մրցավեճերում ելույթ է ունենում Օսպինան:

Ինչևէ, հերթական հաղթանակից հետո Վենգերը ընդգծեց իր խաղացողների ցույց տված կամքը: «Կարծում եմ՝ պարզ է, որ «Արսենալը» հաղթանակի հասավ կամքի և ոգու շնորհիվ։ Մեր ֆուտբոլիստներին հաջողվում է մեծացնել ճնշումը և մրցակցին ստիպել սխալվել: Խաղացողներն իրար հետ խաղում են բավական երկար ժամանակ, և համագործակցության խնդիր կարծես թե չկա: Առաջին խաղակեսում նկատվում էր, որ կան հաղթանակի բոլոր նախադրյալները: Միևնույն ժամանակ ուզում եմ արժանին մատուցել «Սթոք Սիթիին», որը պայքարեց մինչև վերջ և ցուցադրեց որակյալ ֆուտբոլ: Այս խաղում ինձ հատկապես դուր եկավ Օբամեյանգի մարդկային քայլը: Նա Լակազետին թույլ տվեց իրացնել երկրորդ 11 մետրանոցը։ Նման որակներ ունեցող հարձակվողները բացառիկ երևույթ են ժամանակակից ֆուտբոլում։ Նման գեղեցիկ քայլերը գեղեցկացնում են թիմը»,- ասել է Վենգերը:

Նշենք, որ Ալեքսանդր Լակազետը տևական ժամանակ չէր խաղում վնասվածքի պատճառով և երեկ առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ: ԲԿՄԱ-ի հետ առաջիկա խաղում Վենգերը ըստ ամենայնի Լակազետին կընդգրկի մեկնարկային կազմում, քանզի այս մրցաշարում Օբամեյանգը խաղալու իրավունք չունի: Լակազետի բացակայության պայմաններում Եվրոպա լիգայում Վենգերը կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործում էր Դենի Ուելբեքին: Վերջինս երեկ «Արսենալի» մեկնարկային կազմում էր, սակայն ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում