«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ աշխարհի ամենաեկամտաբեր ակումբը։ Football Money League-ի վարկածով 2016/2017 մրցաշրջանում անգլիական թիմի եկամուտը կազմել է 676․3 միլիոն եվրո։
Երկրորդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը», որի եկամուտը կազմել է 674․6 միլիոն եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»։
Վերջինի եկամուտը կազմել է 648․3 միլիոն եվրո։