Saturday, 04 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ղազախները Յուրա Մովսիսյանին, Արաս Օզբիլիսին և Տիգրան Բարսեղյանին հրավիրում են, որ ի՞նչ անեն…

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ղազախական թիմերը հետաքրքրված են միանգամից մի քանի հայ ֆուտբոլիստների ծառայություններով: Մասնավորապես, նշվում էր, որ Մակեդոնիայի «Վարդարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է Ղազախստանի չեմպիոն «Աստանան», որը ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում:

Sports.kz կայքը չէր բացառել, որ Ղազախստանի առաջնություն տեղափոխվեն նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ժամանակին Ղազախստանի առաջնությունում են հանդես եկել Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարայնը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին և էլի մի քանի ֆուտբոլիստներ: Ժամանակին ղազախական ակումբները բավական բարձր աշխատավարձի միջոցով գրավում էին շատ ֆուտբոլիստների: Մի քանի տարի խաղալով ղազախական ակումբում՝ հնարավոր էր զգալիորեն բարելավել ֆինանսական վիճակը:

Այդուհանդերձ, վերջին տարիներին ֆուտբոլիստների հոսքը դեպի Ղազախստանի առաջնություն զգալի նվազել է: Ղազախներն այլևս չեն ցանկանում մեծ գումարներ վճարել ֆուտբոլիստներին:

Քիչ չեն դեպքերը, երբ ղազախական թիմերը ուղղակի չեն վճարում ֆուտբոլիստներին: Հիշենք Մարկոս Պիզելիի հեռանալը «Ակտոբե» թիմից, որը սկանդալային շարունակություն ունեցավ: Պիզելին «Ակտոբեում» հանդես էր եկել 2014-2015 թվականներին: Ղազախական այս ակումբը բավական տգեղ վարվելով իր խաղացողի նկատմամբ՝ մինչև 2017 թվականը չէր ցանկանում կատարել պայմանագրային պարտավորությունը: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերին ղազախական ակումբը խզել էր պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ, ինչի համար Պիզելին ֆինանսական փոխհատուցում էր պահանջում: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պիզելին «Ակտոբեում» ամսական 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչպես նաև 15 հազար դոլար պարգևավճար: Պայմանագիրը խզելու, ինչպես նաև աշխատավարձը չվճարելու համար Պիզելին հայցով դիմել էր Ղազախստանի դատարան՝ «Ակտոբեից» պահանջելով 189 հազար դոլարի չափով փոխհատուցում: Ղազախական կողմը, ընդունելով, որ պայմանագիրը խզելու համար պետք է փոխհատուցեր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, այնուամենայնիվ, հրաժարվում էր դա անելուց՝ նշելով, որ գումարի չափ Պիզելին չէ որ պետք է որոշի: Այս տարվա դրությամբ վճարված չէր նաև Պիզելիի աշխատավարձի մի մասը:

Այս հանգամանքը որևէ կերպ չմեկնաբանեցին թե «Ակտոբեի» ներկայացուցիչները և թե՛ դատարանը: Վերջինս Պիզելիի հայցն անօրինական և անհիմն համարելով՝ փաստացի արդարացրել էր ակումբի կողմից ֆուտբոլիստին հասանելիք գումարի յուրացումը: Ստացվում է, որ «Ակտոբեն», կոպիտ ասած, «քցել է» Պիզելիին:

Նշենք, որ Պիզելին դատարան էր դիմել դեռևս 2016 թվականի ամռանը, սակայն լսումները հետաձգվել էին: Դատարանը հայտարարել էր, որ Պիզելին նախ հայցով պետք է դիմի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որից մերժում ստանալու դեպքում միայն գործին ընթացք կտրվի: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բնականաբար, անօրինական էր համարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բողոքը: Այսքանից հետո ղազախական թիմերը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայ ֆուտբոլիստների նկատմամբ:

Մարկոսի օրինակն աչքի առաջ ունենալով՝ այսօր դժվար թե որևէ հայ ֆուտբոլիստ ցանկանա ելույթ ունենալ Ղազախստանում: Երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստները, որպես կանոն, հրաժարվում են խաղալ ղազախական ակումբներում: Ղազախստանի առաջնությունում է խաղում, օրինակ, Անդրեյ Արշավինը, որը վաղուց արդեն կորցրել էր որակները և այս երկրում ելույթ էր ունենում փող աշխատելու նպատակով:

Եթե Յուրա Մովսիսյանը վետերան է, և նրա խաղալը Ղազախստանում ինչ-որ տեղ արդարացված կարող է լինել, ապա Օզբիլիսի և Բարսեղյանի՝ այս երկրի առաջնությունում հայտնվելը, կարծում ենք, բացասական ազդեցություն կունենա: Տիգրան Բարսեղյանը մեր հավաքականի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, որը տարեցտարի բարելավում է խաղի որակները: Ղազախստանի առաջնությունում նրա համար բավական դժվար կլինի նույն տեմպերով աճել:

Արաս Օզբիլիսը այսօր խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ունի և հանդես է գալիս «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում: Ղազախստանը, սակայն, լավագույն տարբերակը չէ խնդիրը կարգավորելու համար: Օզբիլիսը ավելի շուտ կվերագտնի իր խաղը թուրքական կարգով ավելի ցածր թիմերում, քան, ասենք, ղազախական «Տոբոլում», «Կայրաթում» կամ նույն «Ակտոբեում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում