Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը չեկավ հյուրանոց. Կբանակցի՞ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի հետ

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դաշտի տերերին հաղթանակ պարգևեցին Մարկուս Ռեշֆորդն ու Ռոմելու Լուկակուն: Վերջինս ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ինչևէ, կրկին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում չէր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը խաղից առաջ մարզվել էր հիմնական թիմի հետ: Մոսկովյան ակումբի հետ մրցավեճից առաջ շատ էր խոսվում, որ «Յունայթեդը» չի խաղա մարտական կազմով, և հնարավոր է շանս տրվի նաև Մխիթարյանին: Վերջին օրերին հայ ֆուտբոլիստն անհատական ծրագրով լրացուցիչ մարզումներ էր անցկացնում հիմնական կազմում իր տեղը վերադարձնելու համար: Շատ էր խոսվում, որ Մխիթարյանը չի հուսահատվում և իր աշխատասիրության շնորհիվ նորից տեղ կունենա «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ըստ բրիտանական express.co.uk պարբերականի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղում Մխիթարյանը ոչ միայն դրսևորվելու հնարավորություն պետք է ստանար, այլև պետք է լիներ մեկնարկային կազմում:

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղից առաջ հանգրվանել էին The Lowry հյուրանոցում: Manchester Evening News-ը գրել էր՝ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Դեյլի Բլինդը, թիմի հետ չեն եկել հյուրանոց: Նույն աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանը և Բլինդը «Յունայթեդին» կարող էին միանալ խաղից ժամեր առաջ: Շատերը անհամբեր սպասում էին, որ հայ ֆուտբոլիստն այնուամենայնիվ կգա հյուրանոց, բայց…

Փաստորեն, Դեյլի Բլինդը ոչ միայն միացել էր թիմին, այլև տեղ էր գտել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, չնայած որ բրիտանացի փորձագետներից քչերն էին հավատում, որ այս ֆուտբոլիստը ընդհանրապես կմասնակցի ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը: ԲԿՄԱ-ի հետ խաղում Մոուրինյոն խաղալու հնարավորություն տվեց պաշտպան Լյուկ Շոուին, կիսապաշտպաններ Սքոթ ՄաքՏոմինեյին և Ակսել Տուանզեբեին: Խաղից հետո Մոուրինյոն գովեստի խոսքեր է հնչեցրել Շոուի հասցեին, որը տևական ժամանակ չէր խաղացել: ԲԿՄԱ-ի հետ մարզական առումով ոչ այնքան կարևոր մրցավեճում նույնիսկ պահեստայինների շարքում Մխիթարյանին չընդգրկելը վկայում է խնդրի էլ ավելի լրջանալու մասին:

Բրիտանական մամուլում երեկ տեղեկություններ էին տարածվել, որի համաձայն՝ Մխիթարյանը պատրաստ է բանակցել Մոուրինյոյի հետ թիմում իր ապագայի վերաբերյալ: Ավելին՝ նշվում էր, որ Մխիթարյանի ներկայացուցիչները տրանսֆերային պատուհանի բացվելուն պես կքննարկեն այլ թիմերից ստացված առաջարկները: Տեղեկություն կար նաև, որ Ժոզե Մոուրինյոն արդեն իսկ գտել է այն ֆուտբոլիստին, որը կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ tribalfootball.com-ի՝ Մխիթարյանը արդեն հունվարին կլքի «Յունայթեդը», իսկ նրա փոխարեն անգլիական ակումբը կհամալրի «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Կարլոս Սոլերը: Նույն աղբյուրի համաձայն՝ Մոուրինյոն վաղուց է «աչք դրել» հեռանկարային այս ֆուտբոլիստի վրա և պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 40 միլիոն ֆունտ: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ստացվում է, որ պորտուգալացի մասնագետը ժամանակից շուտ հրաժեշտ է տվել հայ ֆուտբոլիստին և նրա հետ որևէ հույսեր չի կապում:

Բրիտանական Express-ը, մեկնաբանելով Մխիթարյանի՝ նաև ԲԿՄԱ-ի հետ խաղում հայտացուցակում չլինելը, նշել է, որ Մոուրինյոն կվաճառի հայ ֆուտբոլիստին, և դա ակնհայտ է: ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին: «Այն ֆուտբոլիստները, որոնք բացակայում են, կա՛մ վնասվածք ունեն, կա՛մ էլ հանգստանալու հնարավորություն են ստացել: Օրինակ՝ պաշտպան Էրիկ Բային որևէ հնարավորություն չունի, իսկ Ֆիլ Ջոնսը և Մարուան Ֆելաինին կարող են մասնակցել դերբիին: Կարող եմ ասել, որ Զլատան Իբրահիմովիչը մեծ շանս ունի: Նեմանյա Մատիչը դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից»,- ասել է Մոուրինյոն:

Վերջինիս կողմից Մխիթարյանի անունը չնշելը, շատերի կարծիքով, ապացույց է նրա, որ հայ ֆուտբոլիստը առաջիկա հունվարին թիմից հեռանալու պոտենցիալ թեկնածու է: «Շատերը հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերադառնա «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում, բայց դա հեքիաթ է: Պետք է իրատես լինել և իրավիճակը սթափ գնահատել»,- գրում է Exrpess-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 6 հանդիպումներից 5-ում Հայաստանի հավաքականի ավագը հայտավորված չի եղել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման: Առկա իրավիճակում, կարծում ենք, որոշակի հստակեցում կլինի, եթե Մխիթարյանն իսկապես բանակցի Մոուրինյոյի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է իրեն սպասվում «Մանչեսթեր Յունայթեդում», և իմաստ ունի՞ արդյոք պայքարել մեկարկային կազմ վերադառնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում