Հանգստյան օերեին Իտալիայի Տարվիզիո քաղաքում տեղի ունեցան աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնության 5-6-րդ տուրի հանդիպումները։ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաներն ավարտել է ոչ ոքի, իսկ Մանուէլ Պետրոսյանը տարել երկու հաղթանակ: Տիգրան Հարությունյանն էլ մեկ պարտություն է կրել և մեկ պարտիա ավարտել ոչ ոքի։
Տղաների մրցաշարում 6-րդ տուրից հետո Մարտիրոսյանն ու Պետրոսյանը 4․5 միավորով կիսում են 7-22-րդ տեղերը, իսկ Հարությունյանը 2 միավորով 121-րդն է։ Մրցաշարը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է Նորվեգիայի ներկայացուցիչ Արյան Տարին։
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վերջին 2 տուրում կիսեց միավորը և այս պահին 3․5 միավորով կիսում է 23-35-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 5․5 միավորով Ղազախստանի ներկայացուցիչ Ժանսայա Աբդումալիկն է։