Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ու Բելառուսի տարբերությունը. Ինչու չենք կարող հաղթել Լուկաշենկոյի հայրենիքի հավաքականին

Նոյեմբերի 9-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ազգային թիմի հետ: Որքան էլ տարօրինակ է, բուքմեյքերական ընկերություններն այս մրցավեճում ավելի բարձր են գնահատում Հայաստանի ազգային հավաքականի հաղթելու հնարավորությունը: Մասնավորապես, Բելառուսի հաղթանակի համար սահմանված է 3.2, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար՝ 2.2 գործակից: Ոչ-ոքին էլ գնահատված է 3 գործակցով:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականն այս պահին 90-րդն է, իսկ Բելառուսը՝ 91-րդը: Տարբեր կայքերում անցկացված հարցումների արդյունքներով՝ հայ երկրպագուների զգալի մասը չի հավատում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակին: Դե բնական է, աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի խայտառակ ելույթից դժվար է պատկերացնել, որ ի զորու ենք հաղթելու Բելառուսին: Այո, Բելառուսի ազգային թիմը ևս վերջին շրջանում բավական անհաջող է ելույթ ունենում:

Այո, Բելառուսը ևս տապալվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում և վաստակած միավորների քանակով նույնիսկ Հայաստանին զիջեց: Բայց ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսն ունի ֆուտբոլ: Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում են 16 թիմեր: Այդ 16 թիմերից մայրաքաղաք Մինսկը ներկայացնում են ընդամենը 3-ը՝ «Դինամոն», «Մինսկը», «Կրումկաչին»: Սա նշանակում է, որ այսօր ֆուտբոլով ապրում է ողջ Բելառուսը: Այս երկրի առաջին դիվիզիոնում խաղում են ևս 16 թիմեր: Ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսի առաջին լիգայում ելույթ չեն ունենում բարձրագույն խմբի դուստր թիմերը: Այդ 16 թիմերը սուվերեն ակումբներ են: Դուստր թիմերի համար Բելառուսում գոյություն ունի, այսպես կոչված, դուբլյորների առաջնություն, որին մասնակցում են բարձրագույն բոլոր 16 ակումբների երկրորդ թիմերը: Բելառուսում գոյություն ունի նաև երկրորդ լիգա, որին մասնակցում են 14 թիմեր:

Հայաստանում բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում են 6, իսկ առաջին խմբի առաջնությանը՝ 10 թիմեր: Այդ 10 թիմերից 6-ը բարձրագույն խմբի դուստր թիմերն են: Ինչ վերաբերում է դուբլյորների կամ երկրորդ լիգայի առաջնություններին՝ մենք բնականաբար չունենք: Չունենք թիմեր, չունենք նաև ֆուտբոլ:

Այսօր Երևան ժամանած 22 ֆուտբոլիստներից կազմված Բելառուսի հավաքականում կան ընդամենը 4 լեգեոներներ՝դարպասապահ Ալեքսանդր Գուտորը՝ ուկրաինական «Չեռնոմորեցից», պաշտպան Սերգեյ Պոլիտևիչը՝ թուրքական «Գենչլերբիրլիգիից», կիսապաշտպաններ Նիկիտա Կորզունը՝ Կիևի «Դինամոյից» և Ալեքսանդր Կարնիցկին՝ Վելիկի Նովգորդի «Տոսնոյից»: Մյուս 18 ֆուտբոլիստները ներկայացնում են Բելառուսի բարձրագույն խմբի թիմերը:

Հայաստանի ազգային հավաքական սովորաբար հրավիրվում են 7-8 ֆուտբոլիստներ բարձրագույն խմբից: Բելառուսի նկատմամբ մեր միակ առավելությունը Հենրիխ Մխիթարյանն է: Ալեքսանդր Գլեբի հեռանալուց հետո Բելառուսի ազգային հավաքականում չկան եվրոպական թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ: Չնայած Բելառուսի ազգային հավաքականի ձախողմանը՝ այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Կրիուշենկոյի հետ:

«Շատ ուրախ եմ, որ վստահում են ինձ: Սովոր եմ աշխատել ճնշումների տակ: Պետք է ամեն ինչ անենք բարձր արդյունք ցույց տալու համար: Ես գիտակցում եմ, որ ազգային հավաքականը մեր պետության դեմքն է: Ես հասկանում եմ, որ բոլորը հաղթանակ են ակնկալում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ազգային հավաքականում ձևավորվել է կորիզ: Մենք գտել ենք այն ֆուտբոլիստներին որոնց օգնությամբ կարող ենք առաջ շարժվել»,- հայտարարել էր Կրիուշենկոն:

Ի տարբերություն Բելառուսի՝ Հայաստանի հավաքականում կորիզ կոչվածը գոյություն չունի: Դրա ապացույցը Արթուր Պետրոսյանի խաղից խաղ 7-8 ֆուտբոլիստների փոփոխությունն է: Եվ վերջապես, ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսի հավաքականն ունի դարպասապահ: Ավելին, Կրիուշենկոն դարպասապահների հարցում ունի ընտրության հնարավորություն: Մեր հավաքականի դարպասապահների մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է: Ցավալի է, որ ոչինչ չի արվում խնդիրը լուծելու համար:

Կարծում ենք՝ բերված գործոններն ու փաստերը բավարար են՝ հասկանալու համար, որ հայկական ֆուտբոլը բավական հեռու է բելառուսական ֆուտբոլից, և որ մեր հավաքականը չի կարող հաղթել այս երկրի հավաքականին: Փաստերը վկայում են, որ ՀՖՖ-ի հետ պայմանագիրը երկարաձգած Պետրոսյանի գլխավոր թիմն այսօր ի զորու է հաղթել ծովահեններով համալրված Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում