Friday, 10 05 2024
Այստեղից չենք գնալու, մինչև դռները չբացեք՝ Գայստանյանը՝ Դավիթ Գյուրջինյանին
Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
«Ղարաբաղ-2» օպերացիան է՝ գլխավոր թիրախը Հայաստանի ինքնիշխանությունը
12:50
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Բագրատ Գալստյանը կոնսերվատորիայի ուսանողներին հանրահավաքին միանալու կոչ է անում
Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
Կրեմլը հեղաշրջման սցենար է գործի դրել. գլխավոր խաղադրույքը գործակալական ցանցի հոգևորականներն են
Նեթանյահուն մեղադրել է Բայդենին
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Բագրատ Գալստանյանը Մովսեսի բարդույթից պետք է դուրս գա
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Մեհրաբյան online
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ

Ալիևը կգնա փոխզիջումների Երևանի հետ. անկասկած, կա որոշակի ծրագիր. Տարասով

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը հարցազրույց է հրապարակել Հայաստանի նախագահի հետ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի Զինված ուժերի սպառազինման՝ ռուսական զենքի մատարակարումների գործընթացի մասին: Նախագահն ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մինչև այս տարեվերջ ավարտին կհասցնեն երկու տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրի կատարումը: Այդ պայմանագրով Ռուսաստանը 200 մլն դոլարի վարկ էր տրամադրել Հայաստանին՝ ֆինանսավորելու սպառազինության մատակարարումները, և առաջիկա օրերին, ինչպես տեղեկացրել է Սերժ Սարգսյանը, մենք սպասում ենք զենքի նոր խմբաքանակի մատակարարմանը: Ռուսաստանը շուտով նաև նոր ռազմական վարկ է տրամադրելու հայկական կողմին՝ այս անգամ 100 մլն դոլարի չափով, և համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Երևանում, բայց մատակարարումները կսկսվեն միայն փաստաթղթի վավերացումից և որոշակի ընթացակարգ անցնելուց հետո: Այս պարագայում, սակայն, մեզ ավելի շատ հետաքրքրում է հարցի ոչ թե զուտ ռազմական, այլ քաղաքական կողմը, թե ի՞նչ ուղերձ է պարունակում Հայաստանի նախագահի այս հայտարարությունը, ի՞նչ խնդիրներ էր նա փորձում դրանով լուծել քաղաքական և տեղեկատվական իմաստով՝ օգտագործելով ռուսական հեղինակավոր լրատվամիջոցի տրամադրած հարթակը, և որքանո՞վ է սա կապված Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ինչպե՞ս պիտի գնահատենք այս հայտարարությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Կարո՞ղ ենք սա համարել արձագանք վերջին իրադարձություններին, որոնք կարծես այնքան էլ բարենպաստ չեն մեզ համար:

Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք, բայց ինձ անհանգստացնում է այն փաստը, թե ինչու հայ քաղաքագետները բացասաբար ընդունեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը: Նրանք ներկայացնում են դա որպես Հայաստանի պարտություն, թե Հայաստանին դուրս են մղել տրանսպորտային կոմունիկացիաներից և այլն: Բայց ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը չի մասնակցելու այդ նախագծին: Երկրորդը, որքան շատ է Ադրբեջանը ստեղծում ճանապարհային միջանցքներ՝ շրջանցելով Հայաստանը, այնքան նա ավելի շատ է կոնսերվացնում իրավիճակը: Նրանք 10 մլրդ դոլար են ներդրել այդ նախագծի մեջ: Դա նշանակում է, որ նրանք չեն պատրաստվում պատերազմել. ո՞վ նրանց թույլ կտա պատերազմել, ապակայունացնել իրավիճակը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Այսպես թե այնպես, իրականացվում են զենքի մատարարարումներ Հայաստանին, պահպանվում է ռազմական հավասարակշռությունը: Ո՞վ թույլ կտա Ալիևին սկսել այդ պատերազմը: Հայաստանը պետք դրականորեն գնահատի այս կոմունիկացիան, որն, ի դեպ, աշխարհաքաղաքական բնույթ ունի և առայժմ չունի տնտեսական որևէ նշանակություն: Երկրորդը, Բաքուն, Անկարան և Թբիլիսին բլեֆ են անում. սկզբում նրանք հայտարարում էին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Չինաստանի՝ «մետաքսի ճանապարհի» բաղկացուցիչ մասն է, բայց Չինաստանի ներկայացուցիչը ներկա չէր երկաթուղու բացման արարողությանը: Ինչո՞ւ ներկա չէ. որովհետև երբ առաջին գնացքը Ղազախստանից ուղևորվեց դեպի Ադրբեջան, Վրաստան, այնտեղից ճանապարհը շարունակվեց լաստանավով դեպի Ստամբուլ, չինացիները համարեցին, որ այդ ճանապարհը ձեռնտու չէ իրենց: Նրանք հիմա մշակում են Ղազախստանի տարածքով դեպի Ռուսաստան ճանապարհ կառուցելու նախագիծ: Այսպիսով, չինական նախագիծ չկա, Չինաստանը միջոցներ չի ներդրել այս ծրագրի մեջ:

Մյուս հանգամանքը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահները հանդիպում են Թեհրանում՝ քննարկելու տրանսպորտային նոր ուղիների կառուցման հարցը, բայց խոսքը ոչ թե «մետաքսի ճանապարհի», այլ Հնդկաստանի մասին է, իսկ Հնդկաստանն ու «մետաքսի ճանապարհը» շատ տարբեր նախագծեր են:

Եվ վերջապես, Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքը չի կարող հեռանկարային լինել, քանի որ նա անցնում է աշխարհաքաղաքական անկայունության գոտիով: Սիրիայում շարունակվում է պատերազմը, Քրդստանի շուրջ անկայուն իրավիճակ է, Թուրքիայի արևելյան վիլայեթներում քաղաքացիական պատերազմ է, և ամենևին էլ միանշանակ չէ իրադրությունը Իրանում: Այսպիսի անկայուն տարածաշրջաններում տրանսպորտային միջանցքներ չեն կառուցում, և պատահական չէ, որ Չինաստանը ներդրումներ չի արել:

Այստեղ ավելի կարևոր հարց կա՝ պատահական չէ, որ Ալիևը սկսեց արագացնել երկաթուղու բացումը: Կարծում եմ, որ Ալիևը կգնա փոխզիջումների Երևանի հետ՝ տարածաշրջանում կայունությունը պահպանելու և ներդրված գումարները հետ բերելու համար: Պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է ևս մեկ անգամ հանդիպել Ալիևի հետ: Ինչի՞ մասին են նրանք խոսում այդ հանդիպումների ժամանակ: Անկասկած, կա որոշակի ծրագիր, և մենք կասկածում ենք, որ խոսքը Ադրբեջանին ինչ-որ շրջաններ վերադարձնելու մասին է՝ Ղարաբաղի հատուկ կարգավիճակի ճանաչման փոխարեն: Ծայրահեղ դեպքում, եթե Ադրբեջանը չճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, շատ հնարավոր է, որ նրանք սկսեն աջակցել «միացում»-ի գաղափարի իրականացմանը՝ Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին, կամ էլ ընդհակառակը՝ պաշտոնապես կճանաչեն Ղարաբաղի կարգավիճակը՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների: Ադրբեջանը հիմա խաղարկում է կեղծ «մետաքսի ճանապարհի» խաղաքարտը: Դա, իհարկե, փոխում է իրադրությունը տարածաշրջանում, բայց ո՞ր ուղղությամբ է փոխում: Մենք կարծում ենք, որ այն կոնսերվացնում է իրավիճակը, կոնսերվացնում է ստատուս-քվոն, պատերազմի հավանականությունը: Սրանից բխում է տրամաբանական եզրահանգում, որ նոր պայմաններում հարկավոր է փնտրել նոր լուծումներ: Անհրաժեշտ է ակտիվանալ վրացական ուղղությամբ, ընդլայնել Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի սահմանները:

Ինչ վերաբերում է զենքի ժամանակավոր մատակարարումներին, համաձայնագրերին, ապա Ադրբեջանին պարզապես «կթում են կովի պես». թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը, թե՛ Իսրայելը «կթում են» նրան: Ադրբեջանը նավթադոլարների մեծ պաշար ունի, և այս երկրները զենք են վաճառում նրան, բայց ո՞ւմ հետ է նա պատերազմելու: Հայաստանի հետ չի պատերազմի:

– Ձեր գնահատմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարո՞ղ է համարվել մարտահրավեր կամ ռիսկ Հայաստանի համար:

– Իրականում այն ձեռնտու է մեզ համար, որովհետև եթե պետք լինի տանկեր մտցնել Թուրքիայի արևելյան վիլայեթներ, ապա ճանապարհներն արդեն կառուցված են: Նրանք մեզ համար են կառուցել:

– «Մեզ համար» ասելով՝ նկատի ունեք Հայաստանը և Ռուսաստա՞նը:

– Այո, իհարկե, Ռուսաստանը: Եթե փող ունեն, թող կառուցեն, իսկ ճանապարհներից կօգտվենք մենք:

– Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը համարել նրա արձագանքը բոլոր այս զարգացումներին՝ թեկուզ նվազեցնելու տեղեկատվական ռիսկերը, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների տեղեկատվական, հոգեբանական ազդեցությունը, ասելու, որ մենք էլ մեր հերթին ենք զարգացնում, հզորացնում մեր երկիրը, զինում մեր բանակը:

Խնդիրն այն է, որ Հայաստանի պատկերացումները տարածաշրջանում ռուսական դիվանագիտության խնդիրների և նպատակների մասին փոքր-ինչ տարբեր են: Հայաստանը, անշուշտ, պաշտպանում է իր ազգային շահերը, Հայաստանն ուզում է ընդգծել իր հատուկ կարգավիճակը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում: Ռուսաստանի հայացքն այլ է: Ռուսաստանը տարբերակված է նայում այս հարցերին՝ իհարկե, նկատի ունենալով Հայաստանի շահերը: Մենք խաղում ենք Մերձավոր Արևելքում: Բոլորը կարծում են, որ Ռուսաստանը ավանդաբար, պատմականորեն առաջ է շարժվում հյուսիսից, բայց հիմա մենք մտնում ենք հարավից: Սա է սկզբունքային տարբերությունը: Իսկ ի՞նչ է կատարվում հարավում: Իրաքում անկայուն իրավիճակ է քրդական հարցի պատճառով, Սիրիայում շարունակվում են ռազմական գործողությունները, Թուրքիայում չափազանց ծանր վիճակ է, և թուրքերը հիմա ուզում են ինչ-որ հաղթանակներ ցուցադրել: Էրդողանը գնաց Բաքու և կրկին հայտարարեց՝ «մեկ ազգ, երկու պետություն», որ թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են, բայց հարցն այն է, որ ոչ ոք նրանց թույլ չի տա միավորվել: Նրանք ուղղակի կոնսերվացնում են իրավիճակը, պարզապես խնդիրն այն է, որ առայժմ բոլոր խաղաքարերը շարված չեն շախմատային խաղատախտակին, որպեսզի սկսվի մեծ խաղ: Իսկ Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Անկասկած այդպես է, և չկա տարածաշրջանում մի պետություն, որը կարող է կասկածի տակ դնել այդ հանգամանքը: Կան տեխնիկական բնույթի նրբերանգներ՝ պետք է զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցությունը, փոխել տնտեսության մոդելը: Մի բան է օլիգարխիկ կապիտալիզմը, ինչպես Ռուսաստանում և Հայաստանում է, և մեկ այլ բան է ազատ տնտեսությունը:

– Որքան հասկացա՝ տարածաշրջանային բոլոր այս զարգացումները կապում եք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:

– Իհարկե, այնտեղ պատերազմ է: Ինչպե՞ս կարող եք տուն կառուցել, եթե պատերից մեկը ճահճի մեջ է: Բայց կրկնում եմ՝ Ադրբեջանին պարզապես կթում են՝ վերցնելով նավթադոլարները: Գուցե դա շատ ցինիկ է հնչում, բայց դա ճշմարտությունն է: Իսկ Հայաստանին անկյուն չեն քշում: Հայկական բանակը բավական մարտունակ է այն իմաստով, որ ի զորու է հետ մղել հարձակումները: Հարցն այն է, թե ինչպես կլուծվի գլխավոր խնդիրը, որովհետև այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ, կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Սա գլխավոր խնդիրն է: Այն սահմանափակում է թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հնարավորությունները: Ինչպե՞ս կարելի է համաձայնության գալ: Եթե Ադրբեջանը հեռատես լինի, կճանաչի Ղարաբաղը:

– Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունը, որ «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու»:

Բանակցություններն ընթանում են ավելի քան 20 տարի: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը դուրս բերեցին բանակցային գործընթացից: Քոչարյանը իր ժամանակին դուրս մղեց ղարաբաղյան կողմը բանակցություններից: Հիմա երկրորդ հանգամանքը՝ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհը հասկացավ, որ Ադրբեջանը ագրեսոր է, իսկ Ադրբեջանը շահագրգռված էր վերսկսելու բանակցությունները: Ինչո՞ւ այս պայմաններում Սարգսյանը գնաց զիջման, ինչո՞ւ չհայտարարեց, որ երկու նախագահների բանակցությունների ձևաչափը սպառվել է, Ստեփանակերտին միացրե՛ք խաղին, թող Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին որպես հակամարտության կողմ: Բայց Հայաստանը նման հարց չի բարձրացնում, Հայաստանում են խոչընդոտում: Ինչո՞ւ չեն ներգրավում Ստեփանակերտին դիվանագիտության մեջ: Թող Ստեփանակերտն էլ պաշտպանի իր դիրքորոշումը, հետո իրար մեջ կպարզեք՝ ինչպես եք պատկերացնում խնդրի լուծումը՝ անկախություն, թե միացում: Կարծում են, թե Երևանը ավելի լավ կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի շահերը: Տակտիկական ճկունությունն է պակասում: Նման իրավիճակում ամեն ինչ սառեցվում է: Հայաստանում սպասում են, որ ամեն ինչ կմատուցվի սկուտեղի վրա: Իրականում անկայունությունը պահպանելը ձեռնտու է դրսի խաղացողներին, որովհետև դրա պատճառով նվազում են Ադրբեջանի և Հայաստանի հնարավորությունները, և բացի այդ, թիկունքում՝ Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակ է, և Հայաստանն ու Ադրբեջանը այս իրավիճակում վերածվում են Մեծ Մերձավոր Արևելքի գոտու՝ ապակայունացման նախանշաններով: Նշանակում է՝ երբ նոր աշխարհակարգ հաստատվի այս տարածաշրջանում, այլ կերպ կլուծվի նաև Ղարաբաղի հարցը: Խաղը նոր է սկսվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում