Tuesday, 30 06 2026
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. Զատուլին

Հոկտեմբերի 30-ին, ինչպես և նախապես հայտարարվել էր, Բաքվում տեղի ունեցավ 900 կմ երկարություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի վարչապետերը: Մասնակից երկրների ղեկավարները բարձրագոչ հայտարարություններ են արել երկաթուղու տնտեսական-քաղաքական նշանակության և ընձեռած հնարավորությունների մասին: Օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե այս երկաթուղու բացումով իրենք հայտարարում են Լոնդոնից մինչև Չինաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու մասին: Էրդողանն ասել է, որ եթե Չինաստանից դեպի եվրոպական երկրներ բեռների տեղափոխումը Հյուսիսային և Հարավային միջանցքներով տևում է 45-62 օր, ապա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմամբ այդ թիվը կկրճատվի մինչև 12-15 օր: Մասնակից երկրները հույս ունեն, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր, և բացի այդ, այն կդառնա Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող «նոր մետաքսի ճանապարհի» կարևոր բաղադրիչներից մեկը: Մեզ, սակայն, ավելի շատ հետաքրքրում է դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի համար՝ նկատի ունենալով երկաթուղու կառուցումը ֆինանսավորած երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց մտադրությունը՝ դուրս թողնելու Հայաստանին տարածաշրջանային համագործակցության նմանատիպ բոլոր ծրագրերից և Հայաստանի մասնակցությունը գլխավորապես պայմանավորելով ղարաբաղյան հիմնախնդրի՝ Ադրբեջանի շահերից բխող հանգուցալուծման նախապայմանով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

– Պարոն Զատուլին, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի բացումը՝ հաշվի առնելով այն գնահատականները, որ այս նախագիծը զգալի առումով կարող է ուղղված լինել Հայաստանի մեկուսացման և շրջափակման խորացմանը:

– Ամեն ինչ շատ պարզ է՝ այս նախագիծը մրցակից է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար, որովհետև այդ երկաթուղային ճանապարհով ծրագրվում է տեղափոխել բեռներ, բեռնահոսքեր և ուղևորահոսքեր՝ շրջանցելով թե՛ մեր, և թե՛ ձեր երկիրը: Մյուս կողմից, տնտեսական ծրագրերի իրականացմանը խոչընդոտելը բավական բարդ գործ է, եթե մեկ այլ բան չես առաջարկում կամ ի զորու չես դա իրագործել, ուստի ստիպված ենք լինում հաշվի առնել բոլոր այս հանգամանքները: Սա այն բազմաթիվ նախագծերից մեկն է, որոնք ըստ էության ուղղված են Ռուսաստանի Դաշնության տարածքի շրջանցմանը, որպեսզի տարանցիկ ճանապարհները չանցնեն նրա տարածքով: Հայաստանը ևս այս իմաստով «տաբուացված» երկիր է նախագծի մասնակիցների համար, քանի որ այս ծրագրի մեջ գլխավոր դերը խաղում են Ադրբեջանը և Թուրքիան, իսկ նրանց վերաբերմունքը Հայաստանին հայտնի է:

– Բայց Վրաստանը, կարծեմ, առաջարկել է Ռուսաստանին միանալ երկաթուղուն:

– Իսկ ինչպե՞ս Ռուսաստանը պիտի միանա, ո՞ր հատվածին կամ ո՞ր կողմից:

– Այնուամենայնիվ, նմանատիպ տնտեսական ծրագրերը սովորաբար ունենում են կայունացնող ինչ-որ հատկություններ, դրական են ազդում ոչ միայն տարածաշրջանային համագործակցության զարգացման, այլև ընդհանուր կայունության ամրապնդման վրա: Բաքու-Թբիլիսի-Կարսը կարո՞ղ է ունենալ նման ազդեցություն:

– Երկաթուղային ճանապարհները, որպես ենթակառուցվածքի մի տարր, երկարաժամկետ հեռանկարում միշտ էլ նպաստում են ենթակառուցվածքի մյուս բոլոր տարրերի զարգացմանը, ուստի որպես կառուցվածքային նախագիծ՝ երկաթուղին միշտ ունենում է շատ ավելի կարևոր նշանակություն, քան պարզապես նշանակությունն է որպես ներդրումային ծրագիր և ինչ-որ ներդրում ինչ-որ առանձին արտադրական կարողության մեջ: Այն իր շուրջ ձևավորում է որոշակի միջավայր, և դա, իհարկե, նույնպես հարկավոր է հասկանալ:

– Կարո՞ղ ենք այս ծրագիրը համարել որոշակի մարտահրավեր մասնավորապես Հայաստանի համար:

– Այն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար, եթե ամեն ինչ մարտահրավերների կատեգորիայի մեջ քննարկենք, բայց սա առաջին ճանապարհային միջանցքը չէ, որը կառուցվում է այդ ուղղությամբ: Սկիզբը դրեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, իսկ սա, ըստ էության, այդ մայրուղու մի մասն է, պարզապես տվյալ դեպքում այն երկաթուղային ճանապարհի տեսք ունի: Այն պարզապես կողմնորոշում է կապերը:

– Այդ դեպքում ինչպե՞ս պիտի արձագանքեն Ռուսաստանը և Հայաստանը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, ի՞նչ գաղափարներ պետք է առաջադրեն:

– Ռուսաստանն ու Հայաստանը պատերազմ չեն սկսելու դրա պատճառով: Ռուսաստանն ու Հայաստանը պետք է գտնեն գրավիչ տարբերակներ, որպեսզի ուղևորահոսքերը շարժվեն այն ուղղությամբ, որը ձեռնտու է իրենց: Այդպիսի տարբերակներ կան: Ասենք, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը բացարձակապես անտեսում է Իրանի շահերը: Մյուս կողմից, Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Ահա և ձեզ պատճառ, որպեսզի իրանական ուղևորահոսքերը ուղղվեն դեպի Հայաստանի տարածք և հետո շարժվեն առաջ: Բայց հաշվի առնելով Վրաստանի հանգամանքը՝ հարց է առաջանում, թե հետո ո՞ւր պիտի գնան: Հայաստանը բավական բարդ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, և սա շատ ավելի բարդ հարց է, քան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ադրբեջանի պարագայում ամեն ինչ շատ պարզ է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն թշնամական հարաբերություններ, իսկ Վրաստանի հետ հարաբերությունները մրցակցային են: Պետք է հասկանալ՝ ո՞րն է Վրաստանի շահը, որպեսզի Վրաստանը ոչ թե խոչընդոտի, այլ օգնի, աջակցի նամանատիպ մագիստրալների զարգացմանը, օրինակ, դեպի հյուսիս:

– Վրաստանը, ի դեպ, շատ հետաքրքիր է այս համատեքստում՝ հատկապես ներկայիս կառավարության օրոք: Վրաց կառավարությունը փորձում է ավելի հավասարակշիռ, այսպես ասած՝ բազմավեկտոր քաղաքականություն իրականացնել:

– Այո, իհարկե: Ես դա հասկանում եմ: Հույս ունեմ, որ ինքս ներգրավված չեմ այդ աշխատանքին, բայց նաև հույս ունեմ, որ այս պարզ միտքը ոչ միայն իմ գլխում է ծագում, այլև այն մարդկանց, ովքեր պետք է իրականացնեն Ռուսաստանի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական ծրագրերը:

– Իսկ Ռուսաստանում ինչպե՞ս են ընդհանրապես վերաբերվում Վրաստանի արտաքին քաղաքականությանը:

– Բավական զգույշ: Որքան էլ որ կան որոշ ակնկալիքներ և նկատվում է որոշ մթնոլորտի ջերմացում ռուս-վրացական հարաբերությունների շուրջ, եթե կարելի է այդպես արտահայտվել, այնուամենայնիվ, Վրաստանի դիրքորոշումը կամ ուղղությունը հայտարարված է և դա եվրատլանտյան ուղղությունն է: Այնպիսի տպավորություն է, որ Վրաստանը չի կարողանում դուրս գալ այն հունից, որը փորվել է նախորդ կառավարության և նախորդ կառավարությանը նախորդած գործիչների կողմից, և գուցե որոշ մարդիկ իսկապես ունեն անկեղծ ու բարի մտադրություններ, բայց Վրաստանի ազատությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման իմաստով նվազագույն մակարդակի վրա է, ուստի չնայած Վրաստանի նախագահների, քաղաքական գործիչների փոփոխությանը, հակառուսական ուժերի դաժան պարտությանը, որոնք քաղաքական ասպարեզում ներկայացված էին առաջին հերթին ի դեմս Սաակաշվիլու, լուրջ առաջընթաց չեղավ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում: Թեև նկատվում է վերածնունդ մշակույթի ոլորտում, ասենք՝ մշակույթի գործիչներն են ակտիվորեն համագործակցում, շատ են նոստալգիկ հիշողությունները, շատացել են ուղևորությունները Ռուսաստանից Թբիլիսի և ընդհանրապես Վրաստան: Այս ամենը կա, բայց առայժմ դա թույլ ազդեցություն է ունենում միջպետական հարաբերությունների վրա: Դրանք արմատապես չեն բարելավվել, և անշուշտ, այս ձգձգված դադարի հիմքում հայտնի տարաձայնություններն են Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ, որոնք դժվար թե հնարավոր լինի հաղթահարել, եթե առաջնորդվենք վրաց քաղաքական էլիտայի ցանկություններով, որն ուզում է վերադարձնել այդ տարածքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում