Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կտրուկ անկում. Որքան է նվազել Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի և Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքը

Եվրոպական ֆուտբոլում ամռան ամիսների գլխավոր իրադարձությունը տրանսֆերային պատուհանն է, որի ընթացքում հազարավոր խաղացողներ մի թիմից մեկ այլ թիմ են տեղափոխվում: Եթե տարիներ առաջ հայկական թիմերից բազմաթիվ խաղացողներ հայտնվում էին անհամեմատ ավելի ուժեղ թիմերում, ապա այսօր հայաստանցի ֆուտբոլիստների պահանջարկ, կարելի է ասել, Եվրոպայում չկա: Թերևս «Շիրակի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն էր, ով օրեր առաջ պայմանագիր կնքեց Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» հետ:

Ցավալի է, բայց այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերում չեն նշմարվում ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ ավելի ուժեղ թիմերում: Ավելին, արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները ստիպված են վերադառնալ Հայաստան: Մասնավորապես, «Ալաշկերտի» հետ պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով հանդես էր գալիս հոլանդական «Տելսթար» թիմում: Ըստ «Տրանսֆերմարկետ» պարբերականի՝ Ասլանյանը անհավանական ցածր տրանսֆերայն արժեքով է հայտնվել հայկական թիմում: Ավելի ստույգ՝ «Ալաշկերտը» Ասլանյանի տեղափոխության համար վճարել է ընդամենը 50 հազար եվրո: 26-ամյա Ասլանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 8 հանդիպում է անցկացրել:

Վերջին ամիսներին զգալի նվազել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող լեգեոներների տրանսֆերային արժեքը: Միանգամից 2 միլիոն եվրոյով նվազել է մեր հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: Հեղինակավոր պարբերականը Մխիթարյանի տրանսֆերն այս պահին գնահատում է 35 միլիոն եվրո: Թե ինչով է պայմանավորված Մխիթարյանի տրանսֆերային գնի անկումը՝ դժվար է ասել:

Մոտ 50 տոկոսով անկում է ապրել Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ առանցքային խաղացող՝ «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային արժեքը: Այս պահին Օզբիլիսի տրանսֆերը գնահատված է ընդամենը 650 հազար եվրո, իսկ ամիսներ առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գինը 1.2 միլիոն եվրո էր:

Շարունակում է անկում ապրել նաև մեր հավաքականի առաջատարներից Մարկոս Պիզելիի տրանսֆերային գինը: Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբում» հանդես եկող ՀՀ հավաքականի բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, նվազելով 200 հազար եվրոյով, այս պահին գնահատված է 500 հազար եվրո:

Նշենք, որ վերջին շրջանում թե՛ Օզբիլիսը և թե՛ Պիզելին իրենց թիմերում հազվադեպ են հայտնվում հիմնական կազմում, և նրանց տրանսֆերային գների անկումը միանգամայն տրամաբանական է:

100 հազար եվրոյով նվազել է Հայաստանի ազգային հավաքականի և Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանի տրանսֆերը՝ հասնելով 500 հազարի: 50 հազար եվրոյով էլ նվազել է Գաել Անդոնյանի տրանսֆերային գինը և հիմա 250 հազար եվրո է: Նշենք, որ Անդոնյանի տրանսֆերը պատկանում է Մարսելի «Օլիմպիկին»:

Հայաստանի ազգային հավաքականի միակ ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը շոշափելի առաջընթաց է ապրում, Մակեդոնիայի «Վարդարում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանն է: Եթե նրա տրանսֆրային գինը ամիսներ առաջ ընդամենը 150 հազար եվրո էր, ապա հիմա նրա տրանսֆերը գնահատված է 750 հազար եվրո:

Վերջին օրերին շատ է խոսվում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքից» այլ թիմ տեղափոխվելու մասին: Մասնավորապես, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Մովսիսյանը վարձավճարով համալրի չեխական «Սլավիայի» շարքերը: Այս պահին Մովսիսյանի տրանսֆերային արժեքը գնահատված է 2.5 միլիոն եվրո: Նշենք, որ վերջին շրջանում Մովսիսյանը բավական հաջող է հանդես գալիս ՄԼՍ-ի առաջնությունում և գրավել էր մի շարք թիմերի ուշադրությունը: Հիշեցնենք, որ Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ-Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյի դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում