Հանրահայտ բրիտանացի երգիչ Սթինգը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից շարունակ կատարվող Հենրիխ Մխիթարյանի նվիրված երգին: Նշենք, որ Մխիթարյանի մասին երգը Սթինգի «Englishman in New York» կատարման ձևափոխված տարբերակն է:
«Ես դեմ չեմ, որ իմ երգը կատարում են ֆուտբոլային ակումբի երկրպագուները: Ինձ դուր է գալիս, որ երգերս օգտագործում են տարբեր նպատակներով: Կարծում եմ դա հրաշալի է: Որպես երգի հեղինակ ես միշտ հետևում է թե ինչպես է ստեղծագործությունը բավական տարածվում հասարկության տարբեր խմբերում: Այնուհետ մարդիկ սկսում են կատարել երգերը»,- BBC-ի հետ զրույցում ասել է Սթինգը:
Նշենք, որ Մխիթարյանի մասին երգը «Յունայթեդի» ֆանատները կատարում են 2016 թվականի ամառվանից: