Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանի հարցազրույցը հիստերիա է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ BBC հեռուստաընկերությանը նախօրեին տված հարցազրույցը լայն արձագանք ստացավ: «Երբ ապրում էի Հայաստանում, շատ խնդիրներ ունեինք հարևան Ադրբեջանի հետ: Պատերազմ էր, և այդ վատ իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանում ֆուտբոլիստ դառնալն ու արտասահման մեկնելը շատ դժվար էր: Դրա համար անհրաժեշտ էր ծառայել բանակում: 20 տարեկանում ծառայեցի բանակում, որից հետո թույլ տվեցին մեկնել արտասահման խաղալու»,- ասել էր Մխիթարյանը:

Հարցազրույցից ժամեր անց Ադրբեջանում իրական հիստերիա սկսվեց: Մասնավորապես, այս երկրում հեղինակավոր լրատվամիջոցներ նյութեր հրապարակեցին՝ «Մխիթարյանը կռվել է Ադրբեջանի դեմ» վերնագրով, որոնք բացի աբսուրդային լինելուց՝ պարզապես ծիծաղ են առաջացնում: Ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ արձագանքը սովորական երևույթ կարելի է համարել և անուշադրության մատնել:

Զարմանքի առիթ հանդիսացավ մեր երկրում, այն էլ՝ քննադատական վերաբերմունքը հարցազրույցին: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Դիտեցի Հենրիխի հարցազրույցը BBC-ին: Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր։ Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը՝ մեկ անգամ ևս բարձրաձայնել մեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր։ Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է։ Պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ։ Եվ այս ամենը համեմվեց մեր անճոռնի բազմահարկերից կախված լվացքներով, չգիտես որտեղից հայտնված որբ ու անտեր երեխաների դեմքերով, տանկերի, ԲՏՌ-ների ու զենքի ցուցադրմամբ։ Հեչ տեղը չէր, դեպքը չէր, ձևը չէր։ Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես Հաջողության տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ»:

Ստացվում է, որ այսօր իրականության մասին բարձրաձայնելը և խոսելը ամոթալի է և ոչ տեղին: ՀՀ նախկին վարչապետին, չգիտես ինչու, դուր չէր եկել «անճոռնի» բարձրահարկերից կախված լվացքը, ԲՏՌ-ները, տնակները և երեխաները, որոնց Դարբինյանն անվանել է անտեր: Ամոթի զգացում ապրելու և լռելու փոխարեն՝ Հայաստանի նախկին վարչապետը, ով երկրում առկա ծանր վիճակի պատասխանատուներից է, փորձում է խելք սովորեցնել հայ հայտնիներին՝ հորդորելով աշխարհի աչքերին «թոզ փչել»:

Եթե տնակների կամ լվացքների փոխարեն ցուցադրվեր Երևանի կենտրոնի մի քանի բարեկարգ փողոցները, շքեղ սրճարաններն ու ռեստորանները, աշխարհը Հայաստանը պետք է ընկալեր որպես հրաշք երկի՞ր: Ամենևին ոչ: Եթե մեզ թվում է, որ Եվրոպայում կամ Հայաստանից հեռու ապրողները հիմար են, ապա չարաչար սխալվում ենք: 88-ի երկրաշարժից մոտ 30 տարի անց մարդկանց տնակներում թողնելով կամ ԲՏՌ-ներ սեփական ժողովրդի դեմ դուրս բերելով՝ իշխանությունները վաղուց արդեն աշխարհին ցույց են տվել Հայաստանում տիրող վիճակը: Բազմահարկ շենքերը անճոռնի և մանուկներին անտեր անվանելը կարծում ենք մեկնաբանության կարիք չունի:

Պետք է հասկանալ միայն, որ անկախ արտաքին տեսքից՝ այդ շենքերը մերն են, իսկ երեխաները, ովքեր մեր ապագան են, մի շարք մարդկանց «շնորհիվ» մեծանում են ծանր պայմաններում:

Մխիթարյանն այն եզակի մարդկանցից է, ում հաջողվել է հաղթահարել առկա դժվարություններն ու դառնալ մեծ ֆուտբոլիստ: Նրա շնորհիվ միլիոնավոր մարդիկ տեղեկացան, որ գոյություն ունի Հայաստան: Սա մեծ գործ է: Իսկ թե ինչպես է միջազգային հանրությունը ընկալում Հայաստանը՝ դա ամենևին Մխիթարյանի խնդիրը չէ: Ստեղծեք այնպիսի երկիր, որից ինքներդ չամաչեք: Երկիր, որի բնակիչը անճարությունից ստիպված չի լինի արտագաղթելու՝ աշխարհին տեղեկացնելով Հայաստանում տիրող խղճուկ վիճակի մասին:

Հարցազրույցը անմիջական էր, պարզ, օրինակելի: Այն պետք է օրինակ հանդիսանա պատանիների համար, ովքեր առկա իրավիճակում փորձում են բարձունքների հասնել և պատվով ներկայացնել մեր երկիրը:

Եվս մեկ դիտարկում. Մխիթարյանի հարցազրույցի նման արձագանքը կապված է նաև նրա մեծ ճանաչում ունենալու փաստով: Շատ ԶԼՄ-ներ և մարդիկ, Մխիթարյանի մասին գրառումներ և հրապարակումներ կատարելով, օգտագործում են նրա հանրաճանաչ լինելը և փորձում են ուշադրության արժանանալ հասարակության շրջանում:

https://youtube.com/watch?v=01w5CWI-VnM

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում