Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աղասի Աղասյանի ցնցող քայլը. Ի՞նչ է կատարվում տեսադաշտից դուրս

2017 թվականը հայկական սպորտի համար սկսվեց սկանդալով: Ականատեսը եղանք նախադեպը չունեցող մի երևույթի, որը անտարբեր չթողեց նաև սպորտի նկատմամբ անտարբեր անձանց: Ծանրամարտի Հայաստանի առաջնության ժամանակ ծանրորդ Աղասի Աղասյանը մրցահարթակում թողնելով մարզակոշիկները՝ հեռացավ՝ հայտարարելով, որ հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: «Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ, բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են»- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աղասյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մոտ 400 գրամ ավելի անձնական քաշի պատճառով Աղասյանին թույլ չէր տվել մասնակցել 85 քաշայինների մրցումներին: 94 քաշային կարգում Աղասյանը 344 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ՝ 20 կգ ավելի բարձրացնելով 85 քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովհաննիսյանից: Ի դեպ, մրցումից առաջ Աղասյանը Ալավերդյանին խնդրել էր, որպեսզի վերջինս հնարավորություն տա, այսպես ասած, գցելու ավելի քաշը: Ու փաստորեն այս կերպ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը Աղասյանին զրկեց ոսկե մեդալից, ինչը բավական ցավալի հետևանք ունեցավ:

Փաստ է նաև, որ եթե Աղասյանը ելույթ ունենար 85 քաշային կարգում, ՀՀ առաջնությունում կգրանցվեր բավական բարձր արդյունք: Աղասյանը հրաժեշտից հետո բարձրաձայնեց հայկական ծանրամարտում առկա արատավոր երևույթների մասին, որոնք մասնավորապես վերաբերում են ծանոթ-բարեկամներին առաջ տանելուն և ֆինանսական խնդիրներին:

28-ամյա Աղասյանը վերջին տասնամյակում բազմաթիվ մեդալներ է նվաճել մեր երկրի համար, իսկ 2011 թվականին դարձել է Համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող: Եվ այսօր, երբ հայկական սպորտը անմխիթար վիճակում է, կորցրինք մի մարզիկի, ով իր քաշային կարգում կարող էր բարձր արդյունքների հասնել և տիտղոսներ նվաճել:

Այսօր շատ երկրներ կցանկանային ունենալ Աղասյանի պես ծանրորդ: 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում նա 346 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: Անկախությունից հետո հարյուրավոր մարզիկներ չդիմանալով ծանր պայմաններին՝ լքել են Հայաստանը և մեդալներ նվաճել այլ երկրների համար: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Հայաստանը լքեց 2000 թվականին՝ Սիդնեյի օլիմպիական խաղերից չվերադառնալով, այնուհետև ներկայացնելով Ավստրալիան: Նման օրինակները, ցավոք, շատ են: Նրանց մեղադրելն, ինչ խոսք, ճիշտ չի լինի, քանզի պրոֆեսիոնալ մարզիկի ապրուստի միջոցը հենց սպորտն է: Ու փոխանակ «աչքի լույսի» պես նայենք մարզիկներին, ովքեր առկա պայմաններում չեն լքում Հայաստանը և մեդալ են նվաճում, հալածում ենք նրանց:

Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը իր հերթին մեղադրանքներ հնչեցրեց Աղասյանի հասցեին՝ փորձելով արդարացնել իր քայլը: Հասկանալ է պետք, որ սպորտում մարզիչները և չինովնիկները, բացի մարզիկներին մրցումներին պատրաստելուց կամ կազմակերպչական հարցերով զբաղվելուց, առաջին հերթին գլխավոր պատասխանատուներն են տեղի ունեցող բոլոր երևույթների: Ո՞վ իր վրա վերցրեց պատասխանատվությունը, երբ անցյալ տարի դոպինգ օգտագործելու համար օլիմպիական բրոնզե մեդալներից զրկվեցին Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Ոչ ոք: Եվ հիմա հրապարակավ մեղադրել Աղասյանին՝ հայտարարելով, որ նա վատ մթնոլորտ էր ստեղծում հավաքականում, ոչ այլ ինչ է, քան դատարկաբանություն:

Աղասյանն իր քայլով ցնցեց սպորտային հասարակությանը: Նա կարող էր լուռ հեռանալ և որոշ ժամանակ անց հարթակ դուրս գալ, ասենք, Ռուսաստանի հավաքականից: Բայց Աղասյանը բարձր արդյունք ցույց տալով և «խաչ քաշելով» իր կարիերայի վրա՝ ցույց տվեց, թե ինչ է կատարվում հայկական սպորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում