Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի 10-րդ շախմատային հուշամրցաշարը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ:
Այդպիսով, Արնոյանը բոլոր չորս պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի: Հայ շախմատիստը բաժանում է 4-7-րդ տեղերը: 5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցակցի Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ:
Հավելենք, որ չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է: