Թուրինի «Յուվենտուս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեսը խոսել է իր՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:
«Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում: Ես «Յուվենտուս» եմ տեղափոխվել հենց այդ նպատակով: Չեմպիոնների լիգան այն առաջնությունն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է:
Իգուաինն այն հարձակվողն է, ով կարող է ցանկացած պահի վճռել խաղի ելքը: Ցուցանիշները խոսում են այդ մասին», – ասել է Ալվեսը: