Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալը հերքել է իր հաճախորդի՝ «Նապոլի» վերադառնալու մասին բոլոր լուրերը:
«Կավանին ուրախ է «Նապոլի»-ի երկրպագուների արձագանքից, սակայն որևէ լուրջ բան այս պահին չկա:
Մենք կապ չենք հաստատել «Նապոլի»-ի ղեկավարության հետ և չեմ կարծում, որ մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը հնարավոր է կազմակերպել Կավանիի տեղափոխությունը», – ասել է գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլի»-ն ցանկանում է թիմ վերադարձնել Էդիսնոն Կավանիին: