Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ-Ֆուջայրա»-ն, որը նախապատրաստական փուլի շրջանակներում ուսումնամարզական հավաք է անցկացնում Գերմանիայում, ստուգողական հանդիպում է անցկացրել գերմանական «Կիրհանշյորինգ»-ի հետ ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Պիզելիի գոլի շնորհիվ հաղթել է 1:0 հաշվով:
ԱՄԷ-ի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին, իսկ «Ալ-ֆուջայրա»-ն անդրանիկ տուրում սեփական հարկի տակ կմրցի «Ալ-Իտիհադ»-ի հետ:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 17:30-ին: