Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տիտո Ռամալյոն հավատում է. «Բանանց»-ի նորեկները կուժեղացնեն ակումբը

Երևանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն խոսել է թիմի նորեկներ Վարդգես Սաթումյանի, Արթուր Ավագյանի,  Հենրի Ավագյանի և Հայկ Ոսկանյան մասին և հայտնել, որ գալիք մրցաշրջանում նոր ֆուտբոլիստները կարող են մեծ օգուտ տալ թիմին: Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի լրատվության բաժինը:

«Վարդգես Սաթումյանը ֆուտբոլիստ է, ով գոլերով և վերջին փոխանցումներով կուժեղացնի թիմի հարձակման գիծը: Կարծում եմ ՝ Լաերսիոյի, Ացամազ Բուրաևի, Զավեն Բադոյանի, Վարդգես Սաթումյանի, Վահագն Այվազյանի և Վալտեր Պողոսյանի համատեղ աշխատանքի շնորհիվ մեր թիմը հարձակողական մեծ ներուժ կունենա: Արթուր Ավագյանը ձախ եզրային ֆուտբոլիստ է: Մենք ամրացնելու կարիք ունենք ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրը:

Տեսնենք, թե արդյոք նա կկարողանա խաղալ նաև աջ եզրում: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կիսապաշտպանությունում: Բացի այդ նա շատ փորձառու է: Հենրի Ավագյանը երիտասարդ և հեռանկարային խաղացող է: Նրան բազմիցս տեսել ենք «Միկա-2»-ի կազմում խաղալիս: Հենրին հրավիրվել է նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական և կարծում ենք, որ նա մեծ ներուժ ունի: Կարծում եմ «Բանանց»-ի ապագայի համար լավ ձեռքբերում է:

Հայկ Ոսկանյանը նույնպես երիտասարդ ֆուտբոլիստ է և նախորդ մրցաշրջանում խաղացել է «Միկա»-ում: Պետք է աճի և իր խաղային որոշ ասպեկտների վրա աշխատի: Այս ամիսներին կաշխատենք նրա հետ մեր մարզումների ժամանակ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող են օգնել մեզ և ուժեղացնել «Բանանցը»-ը»,-ասել է Տիտո Ռամալյոն:

Երևանյան ակումբին նախօրեին միացել է նաև 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան, ով ամռանն  էր հեռացել ակումբից, սակայն որոշել է վերադառնալ  և «Բանանց» ֆուտբոլային ակումբի հետ ստորագրվել է նոր պայմանագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում