Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նորեկներ չի ունենա:
2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մյունխենյան ակումբի կազմը համալրել են կիսապաշտպան Ռենատու Սանչեսն ու պաշտպան Մաց Հյումելսը:
«Կարծում եմ՝ հաջողությամբ փակել ենք բոլոր դիրքերը: Մեզ այլևս նորեկներ պետք չեն: Գոհ եմ կազմից: «Բավարիա»-ն ավարտում է աշխատանքը տրանսֆերային շուկայում»,- հայտարարել Անչելոտին: