Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ելույթի ընթացքում փոխեցի վարժությունների ծրագիրը. Հարություն Մերդինյան

Մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Հարություն Մերդինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց առաջին տպավորություններով, խոսեց կատարած վարժության մասին և անդրադարձավ Օլիմպիական խաղերին:

 

-Հարություն, շնորհավորում եմ քեզ: Դու պատմություն ես կերտում: Եվրոպայի առաջնություններում նվաճել էիր 2 բրոնզե և մեկ արծաթե մեդալ, իսկ հիմա՝ ոսկե: Ի՞նչ ես զգում այս պահին:

-(Ծիծաղում է): Իմ ամեն արդյունքը մոտ 25 տարվա վաղեմություն ունի: Երջանկությունս իրոք անչափ է: Ուրախալի է նաև այն, որ այս արդյունքն Օլիմպիական խաղերից առաջ արեցի, չնայած կան տարրեր, որոնց վրա պետք է աշխատեմ:

-Կիսաեզրափակչի նժույգթափերի վարժությունում մարզիկներն ավելի վստահ էին ելույթ ունենում: Այսօր 8 մարզիկներից միայն 3-ը չընկան, որոնց թվում նաև դու էիր: Խնդիրը լարվածությո՞ւնն էր:

-Միանշանակ: Նյարդերը տեղի են տալիս: Ես ինքս էլ վարժության սկզբում սխալ թույլ տվեցի, սակայն ընթացքում կողմնորոշվեցի և փոխեցի ծրագիրս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Իմ նյարդերն ավելի ամուր էին, այդ պատճառով չընկա: Մրցակիցների սայթաքելն էլ է լարվածություն առաջացնում:

-Քո ելույթից առաջ հավաքականի մարզիչը քեզ խորհուրդ էր տալիս ավելի թեթև՞ բարդությամբ ներկայանալ:

-Մարզիչս ինձ պարզապես  ասաց, որ կարող ես քո հին վարժությունը կատարել, որպեսզի ավելի վստահ զգայի ինձ, քանի որ ինձանից առաջ բոլոր մարզիկներն ընկել էին և դա լարվածություն էր առաջացրել ինձ մոտ:

-Ստացվում է այնպես, որ դու ընթացքո՞ւմ փոխեցիր ելույթդ:

-Այո, ելույթիս ամենասկզբում սխալ թույլ տվեցի և պարտավոր էի շտկել այդ: Հենց ընթացքից փոխեցի վարժությունս՝ ավելի բարդ տարրեր կատարելով: Փառք Աստծո ինձ հաջողվեց հաջողության հասնել:

-Մարմնամարզությունը նույնպես անկանխատեսելի մարզաձև է: Այնուամենայնիվ, ի՞նչ սպասել Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանից Ռիոյի Օլիմպիական խաղերում:

-Նախoրոք ոչինչ ասել չեմ կարող: Նժույգթափերում պետք է երկաթյա նյարդեր ունենալ: Ամեն ինչ պարզ կլինի այնտեղ:

Շվեյցարիա, Բեռն

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում