Կատալոնական «Բարսելոնա»-ի 33-ամյա պաշտպան Դանի Ալվեսը համաձայնության է եկել Թուրինի «Յուվենթուս»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պաշտպանը համաձայնել է եռամյա պայմանագիր ստորագրել իտալական ակումբի հետ: Տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի գալիք շաբաթվա ընթացքում:
Sky Sport Italia-ն, սակայն, գրում է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել անհատական պայմանագրի հարցում: