Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը «ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2016-2017թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգի»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Քննարկման նպատակն է մինչև Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին և առաջարկներին:
Բոլոր դիտողությունները և առաջարկները մինչև ս.թ. հունիսի 10-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին: