Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ չի մասնակցելու «Ռոլան Գարոս»-ին:
«Ցավով հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել «Ռոլան Գարոս»-ին չմասնակցելու վերաբերյալ: Այդ որոշումն ինձ հեշտ չտրվեց, սակայն այս պահին անհրաժեշտություն էր, քանի որ մասնակցության դեպքում իրադարձությունները կարող էին անդառնալի հետևանք թողնել մարզական կարիերայիս վրա: Ուզում եմ շարունակել կարիերաս, հետևաբար ուզում եմ կորտ վերադառնալ նորից ուժեղ վիճակով: Ներողություն եմ խնդրում ու անհամբեր սպասում 2017 թվականին, որպեսզի նորից սկսեմ ելույթներս»,- մասնավորապես գրել է Ֆեդերերը ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք, որ 1999 թվականից մինչև այժմ «Ռոլան Գարոս»-ն առաջին Մեծ սաղավարտն է լինելու շվեյցարացու կարիերայում, որին նա չի մասնակցելու: