Friday, 10 05 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Տղամարդավարի չպահեցին. ԼՂՀ-ն չճանաչելու մասին բացատրությունները Մոսկվայից էին

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը, Լ. Տեր-Պետրոսյանն էլ անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ պետք չէ վտանգել Մինսկի խմբի ձևաչափը, ըստ էության՝ ի՞նչ է արել Մինսկի խումբը մինչև ապրիլի 1-ը և դրանից հետո:

– Ադրբեջանի ագրեսիան չէր լինի, եթե չխախտվեր ռազմաքաղաքական բալանսը և Հայաստանի տնտեսությունը չգտնվեր նման անհեթեթ, կոռումպացված, անծրագիր վիճակում: Ովքե՞ր են դրա համար մեղավորները. կարող ենք ասել, որ ռազմաքաղաքական բալանսի համար մեղավորը Ռուսաստանն է և այլն, տնտեսության մեջ էլ իրենք իրենց խնդիրն ունեն՝ իրենց եվրասիականությամբ, բայց Ռուսաստանինը թողնենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին: Իմ կարծիքով՝ դրա հիմնական մեղավորը ՀՀ իշխանություններն են: Սերժ Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում հայտարարեց, որ 2011-ից ինքը հասկացել է, որ նման բան կարող է տեղի ունենալ, և այդ մասին բարձրաձայնել է: Գիտե՞ք, բարձրաձայնել կարող եմ ես, դուք, ցանկացած քաղաքացի կամ վերլուծաբան, ինքը պետք է հետևություններ աներ և քայլեր ձեռնարկեր, և եթե նրա արած քայլերը Ասոցացման համաձայնագրից հրաժարվելն էր, ԵՏՄ մտնելն էր ու դա բացատրել մեր անվտանգությամբ, անհեթեթ սահմանադրությանն «այո»-ն ու «ոչ»- ն էր, այստեղ ասելու բան չունեմ: Ես ուզում եմ հասկանալ. իրենք գոնե հասկացա՞ն, որ այդ Սահմանադրության փոփոխությունը այս երկրի համար անթույլատրելի էր, որ Հայաստանը կարող է հետագայում էլ այսպիսի իրավիճակների առաջ կանգնել, ու դա լուրջ խանգարող հանգամանք է:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչման քայլին, ապա սա այն բացառիկ դեպքերից է, որ իշխանությունը ճիշտ քայլ կատարեց. այս քայլն արդեն ակնհայտորեն արդարացրեց իրեն: Նախ՝ այն մարդիկ, ովքեր քննադատում են այս քայլը, չգիտես ինչու, չեն տեսնում, որ այս քայլը նախապայման ունի՝ ասում է՝ եթե հանկարծ փորձեք ռազմական ուժով խնդիրը լուծել, մենք միանգամից կճանաչենք Արցախի անկախությունը. այս նախապայմանը չտեսնելը կոպիտ սխալ է: Սա նաև վերաբերում է և ուղղված է միջազգային հանրությանը, որ խնդրեմ, այս խնդիրները լուծեք, որ չսկսվի: Երկրորդ՝ ես շատ լավ հիշում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը առիթը բաց չէր թողնում ասելու, որ Մինսկի խումբը անհեթեթ կառույց է և պետք է լուծարվի, որ նրա գործունեությունն անիմաստ է, որ այդ մարդիկ ժամավաճառությամբ են զբաղված, և որ Ադրբեջանն այս պարագայում ի զորու է այդ խնդիրը զենքի ուժով լուծել և պետք է գնա այդ ճանապարհով:

Հերիք էր այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարեին Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, ու ամբողջ Ադրբեջանն իր քաղաքական կազմով միանգամից սկսեց գնահատել Մինսկի խումբը՝ կարևորելով նրա դերը, ասելով, որ այդ խմբի բացակայության դեպքում կարող է հանկարծ պատերազմ սկսվել, Աստված չանի, որ իրենք խաղաղության կողմնակից են: Բանը հասավ նրան, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը դիմեց ՌԴ իշխանություններին՝ ուժ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որ նրանք այդ քայլին չգնան: Սա հաջողված քայլ չէ, ի՞նչ է: Սա վկայում է այն մասին, որ մեր իշխանությունների քայլը հաջողված է և իր խնդիրը լուծել է: Ինչ վերաբերում է հետագայում մեկնաբանություններին ու բացատրություններին, այստեղ վատ բան եմ տեսնում, այստեղ տեսնում եմ, որ ռուսական կողմի արդյունքում էր այդ ամեն ինչը. պետք էր տղամարդավարի պահել և ոչ մի մեկնաբանություն էլ չտալ, ասելիքն ասված էր և ասված էր շատ կոնկրետ ու հասկանալի: Այնպես որ՝ հասկացողը հասկանում էր, թե ինչ է ասվում:

– Մեծ հաշվով, թե՛ Պեսկովի, թե՛ Լավրովի հայտարարությունները, որ իրենք այս օրինագծի վերաբերյալ մինչև հիմա որևէ բան չեն իմացել, որ ՀՀ իշխանությունները չեն քննարկել նրանց հետ, ինչ-որ առումով ցո՞ւյց է տալիս նաև ակնհայտ կախվածությունը ՌԴ իշխանություններից: Այսինքն՝ պետք է ցանկացած նախագծի շրջանառության մեջ դրվելուց առաջ հաշվետո՞ւ լինել Կրեմլին:

– ՀՀ իշխանությունների այս քայլը, իմ կարծիքով, իրենց համար պարտադրված քայլ էր: Այսինքն՝ իրենք Կրեմլից հույսները կտրեցին, ընդհակառակը՝ զգացին Կրեմլի ճնշումները: Հիշո՞ւմ եք՝ Լավրովի գալուց առաջ հայտարարեցին, որ պիտի փաստաթուղթ համաձայնեցվի, որ Լավրովը դատարկ գրպաններով չի գալիս Հայաստան. գալ-գնալուց հետո պարզվեց, որ Լավրովը դատարկ էր եկել կամ եթե դատարկ չէր եկել, ապա այնպիսի տարբերակ էր առաջարկել, որ ՀՀ իշխանություններն ի զորու չէին դա ի կատար ածելու կամ հասկանում էին, որ դա ի կատար ածելու դեպքում կկորցնեն ամեն ինչ, դրանից բացի՝ կվաստակեն դավաճանի կարգավիճակ, և դրա համար ստիպված մերժեցին: Դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ. ակնհայտ է, որ պատերազմը սկսվելուց առաջ ՌԴ-ն ցանկություն էր ունեցել խաղաղապահներին տեղաբաշխել, և Ս. Սարգսյանը «Բլումբերգին» տված հարցազրույցում չհերքեց ռուսական զինուժի՝ շփման գոտում ներկա լինելու ցանկության փաստը, և այդ ցանկության փաստի քննարկման առարկա դառնալը: Երբ որ ՌԴ-ն փորձեց, ու դա չստացվեց՝ չկարողացավ պատերազմի արդյունքում ձեռք բերել այն, ինչ ուզում էր՝ իր զորքերը մտցնել այս տարածաշրջան, եկավ առաջարկով: Իսկ այդ ընթացքում միջազգային հանրությունն իր քայլերն արեց. ԱՄՆ-ում գտնվեցին երկու սենատորներ՝ Ռոյսը և Էնգելը, որոնք բացարձակապես աչքի չեն ընկել իրենց հայամետությամբ, և նախաձեռնեցին ստորագրահավաք ԼՂՀ անկախության համար, ու ամերիկյան 80 սենատորներ ստորագրեցին դրա տակ, իսկ ամերիկյան 4 նահանգներ ճանաչեցին ԼՂՀ անկախությունը: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը գիտեր, որ ՌԴ-ն խառնված է այս գործընթացին, այս պատերազմական գործընթացների արդյունքում ուզում է իր զինուժը, որպես խաղաղարար, տեղակայել այդ տարածքում, և իրենք զգուշացնում են՝ ասում են՝ եթե հանկարծ այդ քայլն արեցիք, Կոսովոյի օրինակով ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը: Եվ սա ՌԴ-ին ստիպեց գնալ որոշակի բանակցային գործընթացների, Հայաստան գալ-գնալուց հետո բացարձակ դադար տիրեց քաղաքական դաշտում. եռանախագահները ոչինչ չեն ասում, ՌԴ-ն ոչինչ չի ասում, Ադրբեջանը սկսում է զորավարժություններ, լուրեր են տարածվում, որ ամսի 8-ին, 9-ին պատերազմ է սկսվելու, զենքը Հայաստան չեն ուղարկում, լուրեր են տարածում, որ Ադրբեջանին զենքի մատակարարում է սկսվել. այդ դեպքում ՀՀ իշխանություններն ի՞նչ պետք է անեն. պիտի փորձեն աշխարհի ուշադրությունը գրավել ՀՀ վրա, որպեսզի նորից գործընթացը այդ թափով չսկսվի, ինչն էլ արեցին՝ ԼՂՀ ճանաչման այդ գործընթացը սկսելով, որն էլ իր դրական արդյունքը տվեց: Բայց սա չի նշանակում, որ պետք է դրանով հիանալ, պիտի դա համարել բավարար և շարունակել այդպես:

Վստահաբար կարող եմ ասել, որ մենք շատ ժամանակ չունենք, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը փորձելու են խնդիրն այդ ճանապարհով լուծել, որ այդ առումով թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում ներքին մղումներ ունեցողներ կան՝ ազգայնականներ և այլք, որոնք պահանջում են խնդիրն այդ ճանապարհով լուծել: Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ քայլերին կգնա Ֆորմուլա-1 ավտոմրցաշարի մրցանակաբաշխությունից հետո, դա հունիսի վերջին-հուլիսի սկզբին կլինի, մենք մոտավորապես ամիսուկես ունենք և պետք է շատ ճիշտ օգտագործենք այդ ժամանակը:

Առաջին՝ պետք է Հայաստանի տնտեսությունն ազատենք տարբեր տեսակի պորտաբույծ պետական պաշտոնյաներից ու չինովնիկներից, այդ կոռումպացված էլեմենտներից, որոնք փչացնում են հանրության հավատը, որոնք բարոյահոգեբանական մթնոլորտն են վերացնում, այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն առաջացավ հենց պատերազմի առաջին օրերից, ու այդ ոգևորությունն էր, որ զինվորին ուժ տվեց՝ բերելու այն գործընթացը, ինչը այսօր մեզ այստեղ կանգնելու ու հպարտ զգալու հնարավորություն է տալիս:

Երկրորդ՝ մենք պետք է հստակ ամեն ինչ անենք, որ դիրքերում ապահովենք մեր զինվորի անվտանգությունը, ապահովենք նրա կյանքի մաքսիմալ հնարավորությունը: Տեսեք՝ աշխարհի տարբեր ծայրերում մեծ պատերազմներ են լինում, և 8-9-10 զինվոր է զոհվում. ինչո՞ւ, որովհետև զինվորին սպառազինում են այնպես, որ ինքն ամբողջությամբ պաշտպանված լինի՝ սկսած ժամանակակից զրահաբաճկոններից մինչև սաղավարտներ:

Եվ երրորդ՝ մենք լուրջ գործընթաց ունենք վարելու արտաքին քաղաքականության դաշտում: Մեր արտաքին քաղաքականության վերջին շրջանի ամենակոպիտ սխալներից եմ համարում այն, որ Ս. Սարգսյանը հրաժարվեց բանակցային գործընթացից, ինչքան էլ ասեն՝ չենք հրաժարվել, հրաժարվել են. պետական պաշտոնյան կամ քաղաքական գործիչը նեղանալու կամ բանակցությունների չգնալու իրավունք չունի: Հենց այս իրավիճակներում է, որ պետք է գնալ բանակցությունների, որ էսկալացիա չլինի: Ի՞նչ է նշանակում, որ այս իրավիճակը թույլ չի տալիս, որ գնան բանակցելու. ավելին՝ ինքը պիտի օգտվեր Լավրովի այցից հետո բանակցությունների գնալով, պիտի խնդիրը դներ, ասեր՝ պատրաստ եմ բանակցելու ցանկացած թեմայով Ղարաբաղի հարցի վերաբերյալ, միայն թե դադարեցվի պատերազմը և խդիրը մտնի բանակցային փուլ, իսկ որպես հիմնական խնդիր՝ առաջին բանակցության համար, գտնում եմ, որ դա պիտի լինի սահմանների վերահսկման համար տեխնիկական սարքավորումների տեղադրման հարցը:

– Ս. Սարգսյանի պայմաններից մե՞կը:

– Այո՛: Այսինքն՝ առաջին հերթին պետք է դրվեր սահմանների վերահսկման խնդիրը, պիտի ասվեր, որ արագ կազմակերպեք հանդիպում, պետք էր դիմել Մինսկի խմբին, նաև ՄԱԿ-ին և ասել, որ պատրաստ եմ բանակցել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ցանկացած տարբերակի շուրջ, բայց որպես առաջին պայման՝ բանակցություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսելու համար, պիտի սահմանների վերահսկողության համար սարքավորումների տեղադրման խնդիրը լուծել: Այս խնդրում նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ը, Եվրոպան իր համաձայնությունը տվել է, Ռուսաստանը լռում էր, Լավրովն արդեն Հայաստանում ասաց, որ դա շատ կարևոր է, անգամ դիմեց Գերմանիայի իշխանություններին՝ այդ գործընթացը տանելու, ու այստեղ մնում էր, որ այս խնդրին «ոչ» պիտի ասի կամ բանակցությունների չգա միայն Ալիևը. թող Ս. Սարգսյանը հայտարարեր, թող Ալիևը չգար այդ հարցով բանակցության. այստեղ էլի ինքը շահած էր դուրս գալու: Այսինքն՝ ինքը պիտի ասեր, որ այս խնդրի լուծումից հետո է, որ ինքն ու Ալիևը կարող են հանդիպել և քննարկել ցանկացած հարց: Հակառակ դեպքում նրանք հանդիպելիս պետք դժգոհեն, բողոքեն, թե ով առաջինը սկսեց, ով ինչ վատ բաներ արեց, կամ եթե փորձեն իրար հասկանալ, պիտի մտածեն, թե իրենք ինչքան դժբախտ նախագահներ են, ուրիշ նախագահները վայելում են իրենց կյանքը, իսկ իրենք ամեն գիշերային զանգից վեր են թռչում ու ասում են՝ այս ի՞նչ պատահեց: Այսինքն՝ այս խնդիրը պիտի նախագահների մակարդակով լուծվի, և այս առումով Հայաստանը արտաքին քաղաքականության դաշտում լուրջ անելիքներ ունի՝ ներգրավվելու բանակցային գործընթացում, բայց մենք պիտի ուժեղացնենք մեր տնտեսությունը, վերականգնենք այդ շրջանում մեր ռազմաքաղաքական բալանսը, հակառակ դեպքում նման գործընթացներ նորից են լինելու, իսկ դրանք լավ հետևանքներ չեն ունենալու:

– Պարոն Սարգսյան, սակայն տեսնում ենք, որ կուլակաթափության մասին լուրերը շատ ծանր են ընկալվում իշխանությունների կողմից, Ս. Սարգսյանն ասում է՝ ես ԱԺ-ն չեմ ցրի, ես չեմ գնա նման կտրուկ փոփոխությունների, ես թուլամորթ չեմ. անգամ այս տերմիններն է օգտագործում և նշում է, որ, օրինակ, ապրիլին ՊԵԿ-ը հավաքագրել է 100 մլրդ դրամ, թեպետ, այնուամենայնիվ, դեռ ստվեր կա: Սրանք բավարար քայլեր չեն, այսօր ի՞նչ պիտի անի իշխանությունը՝ այսպես հոխորտալուց բացի:

– Իշխանությունը պիտի լուրջ հետևություններ անի, պիտի աչքի տակ ունենա վատթարագույն տարբերակը և քայլեր անի դրանից խուսափելու համար: Եթե վատթարագույնը չի լինի, շատ ավելի լավ: Իշխանությունը տեղի ունեցածից հետո շոկային իրավիճակի մեջ էր, այնպես, ինչպես նույն շոկային իրավիճակի մեջ է նաև Ադրբեջանը: Ինչո՞ւ է դա այդպես, որովհետև աշխարհաքաղաքական խաղացողները շատ են, և առաջարկներն էլ շատ են: Այստեղ երկու երկրների իշխանություններն էլ ավելի շատ իրենց հույսը դնում են ոչ թե իրենց ժողովրդի, այլ աշխարհաքաղաքական խաղերի վրա, որովհետև երկուսն էլ ոչ լեգիտիմ իշխանություններ են: Բայց ես այսօր չեմ ուզում բարձրացնել այդ խնդիրը, որովհետև այսօր կան շատ մոտ ժամանակներում պատերազմը վերսկսելու շատ լուրջ վտանգներ: Եթե պատերազմը վերսկսվի, և Աստված մի արասցե, ժողովրդի այս ոգին չլինի, այս խնդիրներն առաջանան, ու մենք այնտեղ լուրջ բացթողումներ ու թերություններ ունենանք, Աստված չանի, պարտություններ ունենանք, այս իշխանությունները ոչ միայն մնալու, իշխանություն պահելու որևէ հնարավորություն չեն ունենա, ոչ միայն կգերադասեն կուլակաթափ լինել, այլ շատ ուրիշ բաներ են երազելու: Լսեք Ղարաբաղից  ինչ հայտարարություններ են անում, ասենք՝ գեներալ Վիտալի Բալասանյանը. դրանք բացարձակ խոսքեր չեն, որ ասում են: Եվ երրորդ՝ մենք չենք կարող Եռաբլուր գալ, այս տղերքի առաջ մենք ասելիք, անելիք ունենք, հետևաբար պիտի իսկապես սթափվեն, պիտի հետևություններ անեն, պիտի Հայաստանի տնտեսությունը գոնե 10 տարվա զարգացման ծրագիր ունենա. մեր տնտեսությունը ո՞ր ուղղությամբ է զարգանում, ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել, այս ամեն ինչը չկա:

Ես չեմ ասում՝ հենց այս պահին հրաժարվեն ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից, ակնհայտ է, որ դրանցից հրաժարվել է պետք, բայց դրա պահը հենց հիմա չէ: Հիմա պետք է հետևություններ անել, ներքին ռեզերվները, ներքին ուժերը համախմբել և այդ առումով գործընթացներ ծավալել: Ինչ վերաբերում է այս մեկ ամսվա ընթացքում արած քայլերին, քաղաքական առումով ԼՂ-ի անկախության ճանաչման քայլը համարում եմ դրական, երկրորդ քայլը, որ իշխանությունն անում է, դա զինկոմիսարիատներով եղած բազան ճշտելն է, ինչը համարում եմ դրական ու ճիշտ, որովհետև պատերազմի վերսկսման պարագայում իշխանություններին այլ բան չի մնում, քան հատուկ դրություն հայտարարել և սկսել եռամսյա հավաքները և զորակոչը. այս առումով էլ իրենք գործընթացը տարել են, կարծում եմ, դրական, փառք ու պատիվ բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք պատերազի առաջին իսկ օրերին մեկնեցին ճակատ, որոնք այդ խնդիրը հեշտացրեցին, լուծեցին այդ պրոբլեմը: Պիտի ընդգծեմ, որ Երկրապահ կամավորականների միությունը իր պահվածքով ապացուցեց, որ այդ առումով ամենակայացած կառույցն է, և ամենաառաջինը գնաց ռազմի դաշտ, կանգնեց զինվորի կողքին, հակառակ դեպքում, պատկերացրեք, Ադրբեջանի նման եթե չլինեին այդ կամավորները, պետությունը զինվորի թիկունքն ամրացնելու համար ստիպված էր եռամսյա հավաքներ անելու, իսկ դա ի՞նչ հոգեբանական իրավիճակների կբերեր, ի՞նչ արդարության ու անարդարության խնդիրներ կառաջանային, ինչպիսի՞ գնահատականներ կտայինք մենք՝ ինքներս մեզ՝ որպես ժողովրդի, սա շատ լուրջ խնդիրներ կառաջացներ, դրա համար փառք ու պատիվ մեր Երկրապահին: Պիտի ասեմ, որ ես էլ հպարտ եմ, որ ԵԿՄ անդամ եմ:

– Պարոն Սարգսյան, եթե ամփոփենք, ըստ Ձեզ, ինչո՞ւ Լ. ՏԵր-Պետրոսյանը խոսեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին այն ժամանակ, երբ կառավարությունում այդ քննարկումն ու եզրակացությունը եղել էին:

– Ես կարծում եմ, որ քայլը, որը արեց ՀՀ կառավարությունը, նաև Լ. Տեր-Պետրոսյանի 2008թ. հայտարարած ելույթի արդյունքում էր:

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "1in.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում