Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ում աշխատանքից դժգոհ են թիմի երկրպագուները, նշել է, որ մրցաշրջանում առաջին անգամ լոնդոնյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները մարզվել են միասին:
«Բոլորը մարզվում են միասին: Դա նորություն է «Արսենալ»-ի համար: Մրցաշրջանում առաջին անգամ վնասվածք ստացած ֆուտբոլիստ չունենք:
Իհարկե, ոմանք դեռ պետք է լավ մարզավիճակ ձեռք բերեն և դեռ փաստ չէ, որ նրանք կխաղան առաջիկա հանդիպմանը: Խոսքը Օկսլեյդ-Չեմբերլենի, Կասորլայի, Ուիլշիրի մասին է»,- Mirror-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: