Ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային պաշտպան Մաքսվելը խորհուրդ է տվել երիտասարդ ֆուտբոլիստներին համեմատվել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ և աշխատել նույն ջանասիրությամբ, ինչպես մարզվում է շվեդ հարձակվողը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Իհարկե, երիտասարդ ֆուտբոլիստների համար ամեն ինչ չէ, որ հեշտ է, քանի որ նրանք խաղում են ոչ այնպես, ինչպես կցանկանային իրականում:
Ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում: Հուսով եմ, որ ՊՍԺ-ի երիտասարդ ֆուտբոլիստները կշարունակեն մարզվել ավելի մեծ ցանկությամբ:
Նրանք կարող են օրինակ վերցնել Զլատան Իբրահիմովիչից: Շվեդ հարձակվողի համար ամեն մարզում կարծես առաջինը լինի ՊՍԺ-ի կազմում»,- հայտարարել է բրազիլացին: