Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի պատրաստվում հրաժարվել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման մտքից: Այդ մասին հայտնում է AS-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի նախագահը մտահոգված չէ այն փաստով, որ կատալոնացիները շուտով պետք է նոր պայմանագիր ստորագրեն Նեյմարի հետ:
Պերեսը պատրաստվում է շահավետ առաջարկ անել Նեյմարին: «Ռեալ» տեղափոխության դեպքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կարող է գերազանցել 15 մլն եվրոն:
Կատալոնական ակումբի հետ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: