Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գիրք է հրատարակել, որի էլեկտրոնային տարբերակը վաճառքում է: Մասնագետը հիացմունքով է արտահայտվում Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանի մասին՝ անվանելով նրան աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն կասկածից վեր է, որ Հենրիխը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա համադրում է տեխնիկան և արագությունը: Դա անհավանական է և բնորոշ է ոչ բոլոր ֆուտբոլիստներին:
Ընդհանրապես, հայերը շատ աշխատասեր են: Պատահական չէ, որ Հայաստանում այդքան բարձրակարգ շախմատիստներ կան»,- Daily Mail-ը մեջբերում է հատված Կլոպի գրքից: