Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտավորված է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ինիեստան իր վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ հանդիպման ընթացքում:
Հավելենք, որ «Խետաֆե»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 23:30-ին: