Մյունխենի «Բավարիա»-ի նախկին դարպասապահ Օլիվեր Կանին դուր չի գալիս այն, որ մյունխենցիները մեծ առավելություն ունեն Բունդեսլիգայի մյուս թիմերի նկատմամբ:
Գերմանիայի առաջնության 8 տուրերից հետո շատերը վստահ են, որ «Բավարիա»-ն չորրորդ անգամ անընդմեջ նվաճելու է երկրի չեմպիոնի տիտղոսը:
«Բունդեսլիգայի թիմերը պետք է հասկանան, թե ինչու չեն կարողանում մրցակցել «Բավարիա»-ի հետ: Վաղ թե ուշ մյունխենցիներն անկում կապրեն: Հակառակորդները պետք է փորձեն բարդ իրավիճակ ստեղծել «Բավարիա»-ի համար»,- Kicker-ը մեջբերում է Կանի խոսքերը:
Գերմանիայի առաջնության ութ տուրերից հետո Խոսեպ Գվարդիոլայի սաները 24 միավոր են վաստակել և երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին գերազանցում են 7 միավոր: