«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալն անդրադարձել է Տիերի Անրիի հետ համեմատություններին։
«Գիտեմ, որ Անրին հրաշալի ֆուտբոլիստ էր, ով Անգլիայում լեգենդ էր համարվում։ Չեմ կարծում, որ հասել եմ այդ մակարդակին։
Անրին Անրին է։ Նրա հետ համեմատվելու համար պետք է բոլոր գործոններով բարելավեմ խաղս։ Շարունակում եմ աշխատել, բայց դեռ շատ հեռու եմ այդ մակարդակից»,- Մարսիալի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։