Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի 2015թ․ խաղարկությունը։
Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Լևոն Արոնյանը, նույնպես դուրս է մնացել պայքարից։ 1/32 եզրափակչում Արոնյանի հակառակորդն Ալեքսանդր Արեշչենկոն էր։ 2 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։
Բլից պարտիաներում Արոնյանը մրցակցին զիջել է 0։2 հաշվով ու դուրս մնացել պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ պայքարը լքել էին Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։