ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ անընդմեջ ընտրված Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ եվրոպական բոլոր ֆեդերացիաները կարող են հավակնել «Մունդիալ-2026»-ին, բացի Անգլիայից:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլի միությունը բուռն արձագանքեց ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալին: ԱՖՄ-ն բազմիցս հայտարարել է, որ Քաթարը ՖԻՖԱ-ից գնել է աշխարհի 2022թ. առաջնության անցկացման իրավունքը և պետք է զրկվի Մունդիալից:
«Բոլոր ասոցիացիաները կարող են հավակնել «Մունդիալ-2026»-ի, բացի Ասիայից, որն անցկացնելու է «Մունդիալ-2022»-ը: Եվրոպական բոլոր ֆեդերացիաներն իրավունք ունեն հայտ ներկայացնել, բացի Անգլիայից»:
Անգլիայի ֆուտբոլի միության նախագահ Գրեգ Դեյքն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Բլատերը կրկին հաղթի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում, եվրոպական ֆեդերացիաները պետք է բոյկոտեն Ռուսաստանում կայանալիք «Մունդիալ-2018»-ը: