Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի ֆուտբոլիստ Հալկը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի 2014/15 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Առաջնության 28 հանդիպումներում բրազիլացի հարձակվողը 15 գոլի հեղինակ է դարձել:
Լավագույն ռմբարկուների ցուցակի 2-4-րդ հորզոնականները բաժանել են Խոսե Սալոմոն Ռոնդոնը («Զենիթ», 26 խաղ), կիսապաշտպան Ռոման Երյոմենկոն (ԲԿՄԱ, 25 խաղ) և կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը («Սպարտակ», 28 խաղ): Նրանցից յուրաքանչյուրը 13 գոլի հեղինակ է դարձել: