Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին տեղեկացնում է իսպանական Don Balon հեղինակավոր պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին շատ դժգոհ է Կարլո Անչելոտիի պաշտոնանկությունից: Բացի այդ, նրան դուր չի գալիս, թե ինչպես է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը սատարում Գարեթ Բեյլին, որին թիմակիցները հաճախ են մեղադրում թիմային խաղին չներգրավվելու ու անհատական խաղը չարաշահելու մեջ:
Ռոնալդուն դժգոհ է նաև Պերեսի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսին նշանակման որոշումից: Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ Բենիտեսի շնորհանդեսը կայանալու է հունիսի 1-ին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պերեսից շատ դժգոհ էր նաև 2014թ. ամռանը, երբ ակումբը վաճառեց Անխել դի Մարիայի տրանսֆերը: Ռոնալդուն ու Ռամոսը Պերեսին անձամբ էին խնդրել արգենտինացուն պահել թիմում, բայց Պերեսն անդրդվելի էր: