Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբի ներկայացուցիչ Ֆերնանդո Իերոն, ով աշխատում էր «արքայական ակումբ»-ի մարզչական շտաբում նախորդ տարվա հուլիսից, կհեռանա աշխատանքից առաջիկա ամռանը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Իերոն նման որոշում էր կայացրել դեռ մինչև Անչելոտիի հեռանալը: «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը դրական է համարում ակումբում աշխատելու փորձն ու հետագայում կարող է վերադառնալ ակումբ: Սակայն այժմ նա այլ ծրագրեր ունի:
Ավելի վաղ նշվում էր, որ Իերոն կարող է զբաղեցնել «արքայական ակումբ»-ի մարզական տնօրենի պաշտոնը: