Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ պարտվել է «Ուֆա»-ին:
21-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Պաուրևիչը: «Սպարտակ»-ի հարձակվող Կրոտովը խփել է պատասխան գոլը, իսկ Ստոցկու` 40-րդ րոպեին խփած գնդակից հետո 1:2 հաշիվը պահպանվել է մինչև հանդիպման ավարտը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի ընդգրկվել հայտացուցակում: Մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ` Արազ Օզբիլիսը, մնացել է պահեստայինների նստարանին:
Այսպիսով` այս պարտությունից հետո «Սպարտակ»-ը կորցրել է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:
Թիմն, իր ակտիվում ունենալով 43 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը և Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ զրկվել է 4-րդ հորիզոնականում գտնվող «Դինամո»-ին հասնելու հնարավորությունից: Նշենք, որ վերջինս վաստակել է 48 միավոր: